ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները Դուբայ-Թբիլիսի չվերթով կհասնեն Վրաստան, ապա ավտոբուսներով ՝ Հայաստան
Ապրիլի 21-ին ժ. 11.00 flydubai ավիաընկերության կողմից Վրաստանի քաղաքացիների համար իրականացվելու է Դուբայ-Թբիլիսի չվերթը, որով ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության միջնորդությամբ հնարավորություն է տրվել ճամփորդել նաև ՀՀ քաղաքացիներին: Հիշյալ չվերթով Թբիլիսի մեկնող ՀՀ քաղաքացիներն օդանավակայանից ավտոբուսներով կտեղափոխվեն Հայաստան և կգտնվեն 14-օրյա կարանտինային ռեժիմում: Այս մասին տեղեկանում ենք Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանության ֆեսբուքյան էջից։
«Խնդրում ենք ապրիլի 21-ի Դուբայ-Թբիլիսի չվերթով մեկնող ՀՀ քաղաքացիներին իրենց անձնագրային և գործող կոնտակտային տվյալները(բջջային հեռախոսահամար), ինչպես նաև տոմսի էլեկտրոնային տարբերակն ուղարկել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության էլ. փոստի հասցեին՝ [email protected], Վրաստանի տարածքով Հայաստան տարանցիկ փոխադրումը կազմակերպելու համար»,- նշված է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում