Գրիգորի Սաղյան. Եսայան եղբայրների առաջարկը հակասական է
«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ, կիբեռանվտանգության փորձագետ Գրիգորի Սաղյանը հարցազրույց է տվել 365news-ին, որտեղ մեկնաբանել է «Յուքոմ» ընկերության շուրջ իրադարձությունները։
Օրեր առաջ Եսայան եղբայրները, որոնք «Յուքոմ» ընկերության 5,94 բաժնետերերն են, վերջնական առաջարկ էին ներկայացրել՝ 94,06 տոկոս բաժնետոմսերի համար 34 միլիարդ 57 միլիոն դրամ:
Փորձագետի կարծիքով, այս առաջարկը ինքնին հակասական է։
«Եսայանների առաջարկն իր մեջ պարունակում է հակասություն՝ ինչի՞ պիտի համաձայնեն, եթե անգամ 100 միլիոն ԱՄՆ դոլար տան, 200 միլիոն, միևնույն է, կալանքի տակ է: Այսինքն, հնարավոր է, որ Խաչատրյան եղբայրների հաշվին նստի այդ գումարը, հետո դատական գործի հետևանքով այդ գումարներն առգրավվեն», - ասել է Սաղյանը։
Շարունակելով թեման, փորձագետը բարձրաձայնել է ևս մեկ կարևոր հարց։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Խաչատրյան եղբայրները երկար ժամանակ արդեն իսկ դժգոհ էին այն փաստից, որ «Յուքոմ»-ը շահութաբեր ընկերություն չէ:
Խոսելով «Յուքոմ»-ի գործունեության ընթացքում կատարված ներդրումների և դիվիդենտների մասին, Սաղյանը նշել է. «Բնական է՝ ցանկացած ընկերություն, եթե զրոյից սկսվում է, այդ ընկերությունը ներդրումների կարիք ունի՝ հաշվի առնելով բարձր տեխնոլոգիական ոլորտը, կապը, մրցակցության մակարդակը, ներդրումներ միշտ պետք է անել, որպեսզի չկորցնել շուկան: Ներդրումներն արվում են»:
Սակայն հարց է առաջանում, թե ի՞նչ արդյունավետությամբ են արվում այդ ներդրումները, ո՞ւր են ուղղված: Ըստ որոշ տեղեկությունների՝ Խաչատրյանները դժգոհ էին, որ ներդրումներն ուղղվում էին ոչ նպատակային ուղղությամբ։
Հավելենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ «Յուքոմ»-ի մեծամասնական բաժնետերերը նախատեսում են անցկացնել անկախ խորացված ֆինանսական աուդիտ, բացի պարտադիրից։ Այդ գործընթացի մեկնարկը նախատեսված էր այս տարվա փետրվար-մարտ ամիսներին, սակայն այն կորոնավիրուսի տարածման պատճատով հետաձգվել է։
Հարակից հրապարակումներ`
- Ucom. Վստահ ենք, որ նոր գլխավոր տնօրենը թիմի հետ համատեղ կապահովի բիզնեսի շարունակականությունը
- Beeline. Անդրեյ Պյատախինը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը
- ՏՄՊՊՀ նախագահ. Հնարավոր է պետությունը որոշակի պայմաններ թելադրի «Բիլայնի» և «Յուքոմի» գործարքի հետ կապված
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին