«Ժողովուրդ». ՊՆ աշխատակիցները գիշերով որոշել են թալանել աղքատների համար նախատեսված պարկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ապրիլի 14-ին ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը համացանցում հայտարարություն տեղադրեց, որ «իրականացնում ենք սոցիալական աջակցություն` մոտ 1100 անապահով ընտանիքներին մատակարարելով առաջնային նշանակության սննդամթերք` ուկրաինաբնակ (իջևանցի) գործարար Անդրանիկ Ղազարյանի ֆինանսավորմամբ»: Պարզվում է` դպրոցի այդ սննդամթերքը գրավել է ՀՀ ՊՆ աշխատակիցների ուշադրությունը, որոնք գիշերով որոշել են թալանել աղքատների համար նախատեսված պարկերը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, ապրիլի 14-ի գիշերը Իջևան քաղաքի 4-րդ դպրոցի պահակ Կարեն Մկրտումյանը ահազանգել է ոստիկաններին` հայտնելով, որ դպրոցում օգնության պաշարներ կան և ինչ որ մարդիկ հարձակվել են իր վրա և հանել ապրանքի մի մասը շենքից:
Ավելի ուշ պարզվել է, որ ՊՆ ծառայող Գեղամ Սարուխանյանը և Գարիկ Պետրոսյանը և ևս մեկ ՊՆ ծառայող Էրիկ Մելիքսեթյանն են եղել գողության հեղինակները, որոնք բերման են ենթարկվել:
Համաձայնեք` արարքը արդարացում չունի. համաճարակի այս օրերին աղքատների համար սննդամթերք է հայթայթվում, իսկ որոշ մարդիկ որոշում են գողանալ այն` սեփական կարիքները հոգալու համար»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում