
Իսրայելում կոալիցիոն կառավարություն ձևավորելու փորձը կրկին ձախողվել է
Իսրայելի «Կապույտ և սպիտակ» դաշինքի ղեկավար Բենի Գանցը իրեն տրված հավելյալ ժամանակի ընթացքում դարձյալ չի կարողացել կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Այս մասին գրում է regionmonitor-ը։
Ավելի վաղ այդ նպատակով սահմանված ժամկետը ևս անարդյունք էր ավարտվել։ Իսրայելի նախագահ Ռուվեն Ռիվլինը ապրիլի 13-ի երեկոյան հայտարարել էր, որ կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար 48 ժամ հավելյալ ժամանակ է տրամադրում Գանցին։
Ինչպես տեղեկացնում է Իսրայելի «KAN» հանրային հեռարձակման կորպորացիան՝ Բենի Գանցի ղեկավարած «Կապույտ և սպիտակ» դաշինքի և վարչապետ Բենյամին Նեթանյահուի ղեկավարած «Likud» կուսակցության միջև բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։ Ըստ լրատվության՝ երկու կուսակցության միջև առկա տարաձայնությունները խոչընդոտել են կոալիցիոն կառավարության ձևավորմանը։
Նշենք, որ ապրիլի 12-ին Իսրայելի նախագահականից արված հայտարարության համաձայն՝ Գանցն ու Նեթանյահուն պետք է կոալիցիոն կառավարություն կազմելու հարցում համաձայնության գային մինչև ապրիլի 13-ի օրվա ավարտը։
Հակառակ դեպքում նախագահ Ռիվելը կառավարություն ձևավորելու իրավունքը պետք է հանձնի խորհրդարանին։ Իսրայելի խորհրդարանը 21 օրվա ընթացում պետք է ներկայացնի նոր թեկնածուի, ով կստանձնի կառավարություն ձևավորելու պարտականությունը։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին