«Հրապարակ». Փաշինյանը ԱԺ-ում խոստովանեց՝ նախապես տեղյակ է եղել, թե ինչ հարց է իրեն ուղղվելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե նախկինում Հանրապետականը թատերականացված հարցուպատասխան էր բեմադրում՝ պատգամավորները նախապես սերտած հարցեր էին տալիս կառավարության անդամներին, որ նրանք իրենց ուզած տեղեկատվությունը տարածեն ԱԺ ամբիոնից, այժմ էլ այդ ավանդույթը չի վերացել։
Ուղղակի առաջ ավելի սահուն էին արտասանում տեքստերը, իսկ նախարարներն առանց «շպարգալկայի» էին խոսում: Երեկ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ խոստովանեց, որ նախապես տեղյակ է եղել, թե ինչ հարց է իրեն ուղղվելու, և պատրաստված է ներկայացել, ու հրապարակեց իր հին ելույթի ձայնագրությունը:
«Շպարգալկայով» էր ներկայացել նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նա, ի պատասխան Տաթևիկ Հայրապետյանի՝ Արցախի ընտրությունների և միջազգային արձագանքի մասին հարցին, առանց աչքը թղթից կտրելու, մի շնչով կարդաց իր առջև դրված տեքստը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում