Թոքերի արհեստական շնչառության սարքերի առումով 4-6 ամսում հնարավոր կլինի գալ արտադրական վիճակի
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ստացել է թոքերի արհեստական շնչառության սարքավորումների նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների վերաբերյալ շուրջ 300 հայտ ու առաջարկ։ Կառավարության նիստում հայտարարեց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։
Նա նշեց, որ ուսումնասիրելով դրանք, առաջարկում են արհեստական շնչառական սարքերի գաղափարների մասնագիտական ուսումնասիրության և նախագծման աշխատանքների իրականացման նպատակով «Ինժիներական Ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը որպես դրամաշնորհ տրամադրել 90 միլիոն դրամ:
Նրա խոսքով, «Ինժիներական Ասոցիացիա» ՀԿ-ն այդ դրամաշնորհի շրջանակներում պարտավորվում է ուսումնասիրել ներկայացված գաղափարները, կապ հաստատել հետաքրքրություն հայտնած անհատ ինժեներների, համալսարանական լաբորատորիաների, ինժեներական և արտադրական գործունեություն իրականացնող ընկերությունների հետ՝ քննարկելու իրենց կողմից ներկայացված համագործակցության առաջարկները, արտադրական գաղափարները և մասնագիտական հնարավորությունները:
«Այս ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կունենանք թոքերի արհեստական շնչառության սարքավորումների ներքին պահանջը բավարարելու, աջակցելու առողջապահական համակարգին նոր կորոնավիրուսի ակտիվ տարածման արդյունքում ինտենսիվ բուժման փուլում գտնվող թոքաբորբով հիվանդ քաղաքացիներին բուժում ստանալու հնարավորությունների նպատակով»,- ասաց նախարարը։
Հ.Արշակյանը նշեց, որ գնահատականների արդյունքում շուրջ 4-6 ամսվա ընթացքում հնարավոր կլինի գալ արտադրական վիճակի ու ունենալ արդեն իսկ աշխատող սարքավորում.
«Սա վերաբերում է թոքերի մաթեմատիկական մոդելավորման ներդմամբ և ամբողջական մարդու շնչառական իրավիճակին արձագանքող ապարատի ստեղծմանը, նաև շուկայական գնից շուրջ 2 անգամ պակաս գնով արտադրությամբ զբաղվելու հնարավորութանը։ Հնարավարություն կունենանք ամսական շուրջ 40-50 սարք արտադրել մեր հնարավորություններով»։
Նախարարն ասաց, որ այսօր աշխարհում 800 հազար այդ սարքերի պահանջարկ կա, օր-օրի աճում է այդ թիվը, սա հնարավորություն է, որպեսզի հայկական ինժեներական ընկերությունները կարողանան հնարավորության դեպքում մուտք գործել բժշկական սարքերի արտադրման շուկա, որը բավականին նեղ ու լուրջ շուկա է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, կարևոր նախագիծ է նաև այդ ժամանակացույցի իմաստով, քանի որ հավանական է, պատվաստանյութ չհայտնաբերելու դեպքում, աշնանը, ձմռանը կրկին արձանագրվի կորոնավիրուսի վարակի աճ։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նույնպես կարևորեց Հայաստանում նման սարքեր արտադրելը՝ նշելով, որ դրանք միշտ էլ անհրաժեշտ են լինում։
Նա նշեց, որ աշխարհում կային մի քանի դոմինանտ արտադրողներ, բայց հիմա նույնիսկ փոշեկուլներ արտադրող ընկերությունները մտնում են շուկա՝ այդ սարքերի պահանջարկը բավարարելու համար։
Ա. Թորոսյանի խոսքով, մեծ հնարավորություն է նաև արտահանելու առումով, ինչպես մոտ, այնպես էլ ավելի հեռավոր շուկաներ։
Փոխվարչապետ, պարեն Տիգրանն Ավինյանի կարծիքով, նույնիսկ այս փուլում հետազոտությունների ու զարգացման վրա գումարի ծախսն արդարացված է, այս ռիսկը արդարացված է, նման արտադրությունը ՀՀ-ում կազմակերպել իրապես կարևոր է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կատակեց. «Ոչինչ, եթե դրությունը լավատեսական սցենարով զարգանա, մենք էլ հակառակը կանենք՝ կսկսենք փոշեկուլի վերածել դա»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում