Փաշինյան. Մեր համաճարակի կորը հիմա գտնվում է կառավարելիության տիրույթում
«Անցնող օրվա դրությամբ ունենք կորոնավիրուսի նոր 48 հաստատված դեպք, 61 առողջացում։ Կարող ենք ասել, որ դրական բալանսով ենք փակել օրը, ակտիվ դեպքերի թիվը 14-ով կրճատվել են»,- կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշեց, որ այս ընթացքում մոտավորապես 1500 հոգուց ավելի մարդ կարանտինից դուրս է եկել։ Կարանտիում գտնվողներ մոտ 300 քաղաքացու մոտ դրական արդյունք է հաստատվել։
Նախարարի գնահատմամբ, կարանտինային միջոցառումները շատ էֆեկտիվ են։
«24-ժամյա ցիկլով իրականացրել ենք ֆիքսված 537 թեստ, բայց քանի որ թեստերի մի մասը հաջորդ օրն է մուտքագրվել համակարգ, կարող եմ ընդհանուր թիվն ասել՝ 810 թեստ։ Մենք նաև համեմատում ենք այլ երկրների հետ, 1 միլիոն բնակչին ընկնող թեստերի թվով մենք բավական լավ դիրքերում ենք աշխարհում։ Նույնիսկ մեր հարևանների և մոտ գործընկերների հետ համեմատած՝ մենք անում ենք բավական մեծ թվով թեստեր, իհարկե, կրկին ցուցումներով, շրջանակը ցուցումների լայնացնում ենք»,- ասաց Ա.Թորոսյանը։
Նրա խոսքով, իրենց առջև դրված նպատակը փաստացի իրագործվել է. «Եթե կարիք լինի նոր ծավալներ ապահովել, էլի կարող ենք մտածել նոր լաբորատորիա ներգրավելու և ծավալները մեծացնելու մասին։ Կարծում եմ՝ այս պահին այսքանը բավարար է»,- ասաց Ա.Թորոսյանը։
Նա հայտնեց, որ հիվանդանոցային մահաճակալային ֆոնդը կիսով չափ է ծանրաբեռնված։
«Եթե կարողանանք այս տեմպը պահել, հանրությունն իրականացնի մեր խորհուրդները, նոր բացվող ընկերություններում գործատուները սանիտարահամաճարակային կանոնները պահպանեն, կարող ենք հույս ունենալ, որ այս իրավիճակը կմնա կառավարելի դեռ երկար ժամանակ»,- ասաց առողջապահության նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ, փաստորեն, այսօր մոտավորապես 16 թեստից 1 դրական դեպք են ունենում, որը բավականին լավ ցուցանիշ է։
«Ընդհանուր առմամբ, մեր համաճարակի կորը հիմա գտնվում է կառավարելիության տիրույթում, բայց եթե մենք շարունակենք այն վերաբերմունքը, որ շատ հաճախ տեսնում ենք մեր իրականության մեջ, մենք կարող ենք իսկապես ունենալ համաճարակի նոր բռնկում»,- ասաց Ն.Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Կորոնավիրուսից մահացածը 73-ամյա տղամարդ է
- 16.04.2020. 48 նոր վարակակիր, 61 առողջացած, 1 մահ
- 15.04.2020. 44 նոր վարակակիր, 32 նոր առողջացած, մեկ մահ
- 14.04.2020. 28 նոր վարակակիր, 54 առողջացած
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա