Փաշինյան. Ոստիկանությունն իսկապես պետք է փոխվի
Կառավարության այսօրվա նիստը սկսվեց ծափահարություններում և շնորահավորանքներով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները շնորհավորեցին ոստիկաններին Ոստիկանի օրվա առիթով։
«Ոստիկանությունը ցանակացած պետության, նաև մեր պետության իրավակարգի պահպանության կարևորագույն ինստիտուտներից մեկն է, նրա որակյալ աշխատանքից է կախված երկրում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, ընդհուպ տնտեսական ու քաղաքական ազատությունների պահպանման, կիրառելիության մակարդակը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ պետք է խոստովանեն ու արձանագրեն, որ ՀՀ-ում ոստիկանության ու հանրության հարաբերությունները բարդություններ են ունեցել, նույնիսկ ճգնաժամեր, այսօր մեծագույն խնդիրն է հաստատել լիարժեք փոխվստահություն և լիարժեք վստահություն ոստիկանության աշխատանքի նկատմամբ։
Վարչապետի խոսքով, բավականին երկար ժամանակ քննարկում են ոստիկանության բարեփոխումների ռազամավարությունը, ապրիլի 1-ից պետք է սկսվեր գործողություններ, սակայն համաճարակը որոշակի սրբագրումներ մտցրեց։
«Ոստիկանության բարեփոխումները շարունակում են մնալ մեր օրակարգի առաջնահերթություններից մեկը, օրակարգում երկու կարևոր հենասյուն կա՝ հանրության լիարժեք վստահությունը ոստիկանության նկատմամբ և ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը։ Նաև կարևոր է այս համատեքստում և ընդհանրապես ոստիկանության իմիջի բարեփոխումը, ոստիկանությունն իսկապես պետք է փոխվի ու փոխվի այնպես, որ համապատասխանի այսօրվա Հայաստանի պահանջներին, պայմաններին, այն հավակնություններին, որոնք այսօր մեր պետությունն ու ժողովուրդը ձևակերպում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան