Ֆրանսիական Շառլ դը Գոլ ավիակրում վարակված են 668 նավաստիներ
Ֆրանսիական Շառլ դը Գոլ ավիակրի 668 նավաստիներ վարակվել են կորոնավիրուսով: Ֆրանսիայի Պաշտպանության նախարարությունը տարածել է այս տվյալները ՝ շեշտելով, որ դրանք վերջնական չեն, թեստերի շուրջ 30 տոկոսի արդյունքները դեռ հայտնի չեն: 31 վարակակիր ընդունվել է Թուլոնի Սուրբ Աննայի հիվանդանոց, մեկը՝ վերակենդանացման բաժանմունք: Անձնակազմի մնացած մասը կարանտինում է:Այս մասին գրում է Euronews-ը։
Շառլ դը Գոլը կիրակի օրը վերադարձել է Տուլոնի նավահանգիստ՝ ավիակրում վարակի առաջին դեպքերը հայտնաբերելուց հետո:
Նշվում է, որ վարակը կարող էր հայտնվել ավիակրի վրա, երբ այն մարտի կեսերին գտնվում էր Բրեստում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան