Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF / գործկոմն ընդունել է կազմակերպության նախագահ, հունգարացի Թամաշ Այանի հրաժարականը,տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Սկանդալային պատմության պատճառով Այանը 90 օր հեռացվել էր պաշտոնից։ Ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար էր դարձել Ուրսուլա Պապանդրեան։
IWF- ն շնորհակալություն է հայտնել Թամաշ Այանին` ավելի քան չորս տասնամյակ ծանրամարտում աշխատելու, մասնավորապես, վերջին շրջանում ՄՕԿ –ին և համաշխարհային հակադոպինգային գործակալությանը չափորոշիչներին համապատասխան հակադոպինգային ծրագիր տրամադրելու համար։
Այանը 81 տարեկան է, IWF- ն ղեկավարում էր 2000 թվականից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները