Բրիտանիայում չարտերային թռիչքներով տեղափոխում են ռումինացի սեզոնային աշխատողներին
Կորոնավիրուսի գլոբալ համաճարակի պատճառով թռիչքների սահմանափակումը հանգեցրել է նրան, որ բրիտանական գյուղատնտեսական ընկերությունները սկսել են չարտերային թռիչքներ կազմակերպել՝ Ռումինիայից սեզոնային աշխատողներին բերելու համար։ Այս մասին գրել է The Daily Telegraph-ը:
Ամեն տարի Մեծ Բրիտանիան մոտ 90 հազար սեզոնային աշխատող է ընդունում՝ բրիտանական ֆերմերային տնտեսություններում բերքահավաքի համար: Նրանք հիմնականում ԵՄ երկրների բնակիչներ են, ովքեր մինչև Բրեքսիթի վերջնականացումը դեռևս իրավունք ունեն ազատորեն գալ և աշխատել Միացյալ Թագավորությունում:
Ըստ The Telegraph-ի, չարտերային թռիչք է կատարվել ապրիլի 15-ին, այսօր՝ ապրիլի 16-ին սպասվում է ևս մեկը, ինչպես նաև մյուս օրերին նախատեսված են չարտերային թռիչքներ:
Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար թռիչքների համար կիրառվում են սոցիալական հեռահարության կանոններ:
Բերքահավաքները միջին հաշվով վաստակում են 350 ֆունտ աշխատանքային շաբաթվա ընթացքում, նրանց տրամադրվում է բնակարան: Վճարը համապատասխանում է Մեծ Բրիտանիայում նվազագույն աշխատավարձին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են