Ստորագրահավաք՝«Տոկիո 2020-ի» օլիմպիական գյուղը դարձնել անօթևանների ապաստան
Ճապոնիայում առցանց ստորագրահավաք է սկսվել։ Մասնակիցները կոչ են անում կորոնավիրուսի համաճարակի ժամանակ «Տոկիո 2020-ի» օլիմպիական գյուղը դարձնել անօթևանների ապաստան: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Հայտարարության հրապարակման առաջին օրերին, արդեն ավելի քան 52 հազար բնակիչ է ստորագրել: Նպատակն է այս դժվարին ժամանակահատվածում օգնել անօթևան մարդկանց:
Շատերը կորցրել են իրենց եկամուտները կամ գործազուրկ են դարձել։ Եթե կարանտինը շարունակվի, մեծ թվով մարդիկ կարող են մնալ առանց ապրուստի կամ տանիքի։
Տոկիոյում այժմ շուրջ 5000 անօթևան կա հաշվառված։ Նրանք գիշերում էին շուրջօրյա ինտերնետ – սրճարաններում, որոնք հայտնի պատճառով դադարեցրել են աշխատանքը:
Օլիմպիական խաղերը հաջորդ ամառ հետաձգելու շնորհիվ հնարավորություն է ընձեռվել օգտագործել օլիմպիական ավանը, որտեղ կարող է տեղավորվել ավելի քան 17 հազար կարիքավոր մարդ։
Խաղերից հետո ավանի բնակարանները կվաճառվեն։ Ճապոնիայի իշխանությունները քննարկում են օլիմպիական ավանի որոշ մասնաշենքեր ժամանակավոր հիվանդանոցներ դարձնել` մինչ համաճարակի ավարտը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները