Խորհրդարանն ընդունեց կառավարության ներկայացրած բոլոր օրենքի նախագծերը
Խորհրդարանը շարունակում է աշխատանքները։ ԱԺ հերթական նիստի օրակարգային հարցերը քննարկելուց առաջ քվեարկության դրվեցին երեկ քննարկված օրենքի նախագծերը։
Մասնավորապես, առաջին ընթերցմամբ ընդունվեց Կառավարության կողմից ներկայացված «Արժեթղթերի շուկայի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Կողմ էր 80, դեմ և ձեռնպահ 17-ական պատգամավոր։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև Կառավարության կողմից ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված օրնքների նախագծերի փաթեթը։ Կողմ էր 99, դեմ՝ 1 և ձեռնպահ՝ 15 պատգամավոր։
Կառավարության կողմից ներկայացված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Գովազդի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը նույնպես երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց։ Կողմ էր 114 պատգամավոր։
Բացի այդ, ԱԺ-ն ընդունեց «Իմ քայլը» խմբակցության անդամներ Նարեկ Զեյնալյանի և Հայկ Կոնջորյանի կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Այն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 116 կողմ ձայներով։
Առաջին ընթերցմամբ էլ ընդունվեց Կառավարության կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Կողմ էր 80, դեմ՝ 16 և ձեռնպահ՝ 18 պատգամավոր։
Կառավարության կողմից ներկայացված «Զբազվածության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս առաջին ընթերցմամբ ընդունվեց, որին կողմ քվեարկեց 115, դեմ՝ 1 պատգամավոր։
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանի կողմից ներկայացված «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որին կողմ քվեարկեց 114, ձեռնպահ՝ 3 պատգամավոր։
Նշենք, որ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որին կողմ էր 115 և ձեռնպահ՝ 2 պատգամավոր։
Հարակից հրապարակումներ`
- Ազգային, կրոնական տոները կամ հիշտակի օրերը նշելու համար առաջարկվում է տարեկան 4 օր չվճարվող արձակուրդ տրամադրել
- Նախատեսվում է ամբողջապես անցնել կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգին
- Առաջարկվում է «Հ1»-ով 18.00-00.00 ժամանակահատվածում սոցիալական գովազդը վճարովի դարձնել
- Ո՞ր դեպքում գույքը կհամարվի ապօրինի ծագում ունեցող և կբռնագանձվի
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի