Fox News-ը հայտարարում է COVID-19- ի լաբորատոր ծագման մասին
COVID-19 նոր տիպի վիրուսը առաջացել է Ուհանի լաբորատորիայում, որի աշխատակիցը դարձել է «զրոյական հիվանդը»։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ հայտնել է Fox News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ըստ հեռուստաալիքի աղբյուրների, Չինաստանը փորձել է ցույց տալ, որ վիրուսները հայտնաբերելու և պայքարելու իր կարողությունները հավասար է կամ ավելի հզոր է, քան Միացյալ Նահանգներինը:
Սկզբում վիրուսը լաբորատոր ճանապարհով մարդուն է փոխանցվել չղջիկից, այնուհետև տարածվել է Ուհան քաղաքի բնակչության շրջանում, հայտնում է հեռուստաալիքը:
Զրուցակիցներից մեկի խոսքով՝ COVID-19- ի տարածման հետ կապված իրավիճակը կարող է դառնալ բոլոր ժամանակների ամենաթանկ կառավարական փոխհատուցումը:
Ըստ հեռուստաալիքի աղբյուրների, չղջիկներ երբեք չեն վաճառվել Ուհանի շուկայում, որն ի սկզբանե համարվում էր վիրուսի ծագման վայր: Ուհանի շուկայի օգնությամբ Չինաստանը փորձեց շեղել ուշադրությունը լաբորատորիայից:
Ավելի վաղ Washington Post- ը հայտնել էր, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները 2018-ի հունվարին նախազգուշացրել են Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիաների անբավարար անվտանգության մասին, և որ գիտնականները իրականացնում են չղջիկներից փոխանցվող կորոնավիրուսի ռիսկային ուսումնասիրություններ: