Գերմանիան 450 հազար եվրո կուղղի Նոտր Դամի վերականգնմանը
Գերմանիան պատրաստ է Ֆրանսիային առաջարկել իր օգնությունը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման հարցում, որը տուժել էր հրդեհից։ Այդ նպատակով Գերմանիայի բնակիչները հավաքել են ավելի քան 450 հազար եվրո։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է Գերմանիայի մշակույթի գերատեսչությունը։
Մշակույթի նախարար Մոնիկա Գրյուտերսը, Գերմանիայի դեսպանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Հյուսիսային Ռայն-Վեստֆալիա շրջանի վարչապետ Արմին Լաշետն առաջարկել են օգնություն տաճարի վերին պատուհանների մասի վերականգնման գործում: Աշխատանքի համար գումարները սկսել են հավաքվել հրդեհի հաջորդ օրվանից։
Մոնիկա Գրյուտերսի խոսքով, գերմանացի վարպետներն այս աշխատանքներում կարող են օգնել ֆրանսիացի գործընկերներին: Լաշետը հավելել է, որ վերականգնված Նոտր Դամը կարող է դառնալ եվրոպական հույսի խորհրդանիշ, ինչպես նաև Բեռլինի և Փարիզի միջև բարեկամության խորհրդանիշ:
Հիշեցնենք, որ 2019 թ. ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում (Նոտղը Դամ դը Պաղի) խոշոր հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով փլուզվել են 850-ամյա գոթական տաճարի սրածայր աշտարակը, տանիքի մի մասը, ժամացույցը։ Նախագահ Էմանուել Մակրոնը բարձրաձայնել է հավակնոտ ծրագիր՝ տաճարը կվերականգնվի 5 տարուց, մինչդեռ որոշ փորձագետները կարծում են, որ վերականգնման աշխատանքները կտևեն մոտ 10-15 տարի:
Տաճարի վերականգնման աշխատանքներն արդեն արդեն մեկնարկել էին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով դրանք դադարեցվել է։
Հարակից հրապարակումներ`
- Փորձել են գողանալ Նոտր Դամի հնագույն քարերը
- Նոտր Դամի վերականգնման աշխատանքները դադարեցված են
- Նոտր Դամի վերականգնողները վիճել են աշտարակի պատճառով
- Նոտր Դամի վերականգնման համար խոստացած գումարները չեն տրամադրվում
- Նոտր Դամի տանիքին հնարավոր է հայտնվի լողավազան
- Մասնագետները կոչ են արել Մակրոնին չշտապել Նոտր Դամի վերականգնման հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան