Ճիշտ կլինի, որ Սերժ Սարգսյանի գալուց հետո Խաչատուրովը գա և պատասխանի իրեն վերաբերող հարցերին. Քոչարյան
Երբ Սերժ Սարգսյանն ասում էր՝ ճիշտ էր նիստին մասնակցելը, նա ճիշտ էր։ Այս մասին Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Լավ կլիներ, որ մնացած բոլորը, որ ցանկություն չէին տեսնում, որ Սերժ Սարգսյանն ու բոլոր պատասխանատուներն, օր առաջ հայտնվեին հաննձնաժողովում և պատասխանեին մեր հարցերին, իրենք էլ պետք է գիտակցեն, որ հանձնաժողովը այնուամենայնիվ իր կատարած աշխատանքների ընթացքում կասկած չի թողնում, որ ոչ միայն աշխատել է ,այլև պայմաններ է ստեղծում, որպեսզի հնարավորինս հավաքի այդ տեղեկատվությունը՝ բոլոր պաշտոնյաներից:
Համոզված եմ, Սերժ Սարգսյանը քննարկման ընթացքում նաև ընդունեց, որ Յուրի Խաչատուրովի չգալը սխալ էր: Նա ասաց,որ խոսել է Խաչատուրովի հետ՝ այստեղ գալուց առաջ և հորդորել է, որ ճիշտ կլիներ գար: Ես նորից եմ կրկնում,որ Խաչատուրովը, Սերժ Սարգսյանի մեզ մոտ լինելուց հետո ճիշտ կլինի, որ գա և պատասխանի իրեն վերաբերվող հարցերին, որպեսզի ամբողջական դառնա : Վերջ ի վերջո, այդ ժամանակ համար մեկ զինվորականը եղել է շտաբի պետը և առանձնացրել ենք հարցեր: Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցերին, սակայն կարող էին լինել բաներ, որ ինքը չի հիշում կամ իրեն չեն զեկուցել»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Ինչ վերաբերում է ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում տարածքային կորստին վերաբերող հարցին, մասնավորապես՝ ի վերջո որքա՞ն եղել կորուստը՝ 800,թե՞ 400 հա, ապա Քոչարյանը հստակեցրեց, իրենք ավելի լուրջ հարցեր էլ են քննարկել. «Պարոն Սարգսյան, ի՞նչ եք կարծում հակառակորդն իր առջև դրված խնդիրը լուծել է,թե՞ ոչ, դրա մեջ կա՞ քաղաքական բաղադրիչ, թե չկա: Մենք ինչքանո՞վ ենք պատրաստ եղել դրանից առաջ: Հետախուզության տվյալները ամբողջությամբ արտացոլո՞ւմ են այն տեղեկատվությունը, որը գտնվում է շրջանառության մեջ»:
Քոչարյանը հաստատեց , որ Սերժ Սարգսյանն ընդունել է իր բացթողումները:
Հարցին՝ նիստին արդյոք Սերժ Սարգսյանը թերացողների անուններ հնչեցրե՞լ է, Քոչարյանը պատասխանեց. «Թերացողների անուններ տրվել է նաև Պաշտպանության նախարարության կողմից կազմված վերլուծության մեջ, սակայն վերլուծության մեջ ներառված չեն նաև մի շարք պաշտոնյաներ, որոնք իրենց չեն տեսել այդ թերացումների մեջ, բայց հանձնաժողովը տեսել է նաև այն պաշտոնյաներին, որոնք արտացոլված չեն այդ թերացումների մեջ։ Հանձնաժողովի աշխատանքները կարևոր են նրանով, որ ինքն ի վիճակի է ամբողջացնել այդ ամբողջ տեղեկատվությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում