«Փաստ». Նախատեսվում է ԵԱՏՄ-ին քաղաքական բաղադրիչ հաղորդել
«Փաստ» թերթը գրում է. «Մինչև տարեվերջ ԵԱՏՄ-ում հնարավոր է տեղի ունենան որոշակի կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ, ինչի մասին վերջին հանդիպման ժամանակ փակ ձևաչափով քննարկել են միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները։
Մասնավորաբար, տվյալ պարագայում խոսքը կառույցի ստրատեգիական կարգավիճակում առանցքային փոփոխություններ և նոր կարգավորումներ կատարելու մասին է։
Ինչպես հայտնի է, ԵԱՏՄ-ն ձևավորվել է որպես կառույց՝ իր մեջ ունենալով առաջին հերթին զուտ տնտեսական բաղադրիչ (սկզբնական տարբերակով՝ Մաքսային մiություն)։
Այսպիսով, «Փաստ» թերթի տեղեկությունների համաձայն, նախատեսվում է կառուցին որոշակի քաղաքական բաղադրիչ հաղորդել, որն իր հերթին միությանը կտա առավել բարձր աշխարհաքաղաքական կարգավիճակ, որպեսզի հետագայում, միության ընդլայնմանը զուգահեռ, հստակ մշակվի աշխարհաքաղաքական ռազմավարություն և մարտավարություն։
Մեր տեղեկություններով, այս հարցի վերաբերյալ միության անդամ երկրները ներքին շրջանակներում լուրջ քննարկումներ են անցկացնում և փորձում հասկանալ, թե ինչ կարգավորումներ և գործիքակազմ ներկայացնեն, որպեսզի ԵԱՏՄ-ն իր նոր «տեսքով» չզիջի հիմնական «մրցակցին»՝ ԵՄ-ին։
Մեզ հասած տեղեկության համաձայն, հայաստանյան իշխանությունները, չնայած երկրում տիրող արտակարգ դրության պայմաններին, այս հարցը չեն անտեսել և բավականին ակտիվ քննարկումների փուլում են»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան