Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 13-րդ միջոցառման շահառուները նպաստառու ընտանիքներն են
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության նիստում ներկայացրեց կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 13-րդ միջոցառումը, որի նպատակն է այս պայմաններում աջակցել սոցիալական դժվարությունների առաջ կանգնած սոցիալապես անապահով ընտանիքներին։
«Շահառու են այս տարվա ապրիլի դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները։ Խոսքը շուրջ 85 հազար ընտանիքի մասին է»,- ասաց նախարարն ու հավելեց, որ ընտանիքները կստանան իրենց նպաստների 50 տոկոսի չափով միանվագ աջակցություն։
Աջակցության 70 տոկոսը կտրամադրվի կանխիկ, ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, իսկ 30 տոկոսը կփոխանցվի որպես բաժանորդի կողմից սպառած էլեկտրաէներգիայի վճար ծառայություն մատուցող ընկերությանը։
Եթե շահառուն բաժանորդ չէ, գումարը տրվում է նրան կանխիկ, եթե շահառուն ունի կուտակած պարտք, այն ուղղվում է պարտքի մարմանը, պարտք չունենալու դեպքում՝ դառնում է որպես կանխավճար։ Ծրագրի իրականացման համար տրամադրվել է 1.2 մլրդ դրամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ այս ծրագրի շրջանակում կարող են ընդգրկվել օրավարձով աշխատող քաղաքացիները, նրանք կարող են օգտվել հինգ միջոցառումներից որևէ մեկով։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին