ԿԲ նախագահի ընտրությանը պատգամավորները կներկայանան իրենց գրիչներով
ԿԲ նախագահի ընտրությունը կանցկացվի վաղը՝ ապրիլի 17-ին, առավոտյան 10.30-ից 12.30 ընկած ժամանակահատվածում։
Թեև նախագահի ընտրության հարցը խորհրդարանը քննարկում էր այսօր՝ ապրիլի 16-ին, այնուամենայնիվ, հաշվիչ հանձնախումբն ավելի նպատակահարման գտավ քվեարկությունը վաղն անցկացնել։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի խոսքով, քվեարկության համար սահմանվել է երկու ժամ, որպեսզի կուտակումներ չլինեն, և պատգամավորները խմբերով չգնան քվեարկության. «Կխնդրեմ, որ քվեարկությանը ձեզ հետ բերեք գրիչներ։ Կորոնավիրուսով պայմանավորված՝ մեր կարգերում նորամուծություններ ենք անում։ Եթե այսօր անենք քվեարկությունը, դա ավելի արագացված ռեժմիով կանցկացվի, ինչը նպատակահարմար չէ»։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ մի քանի ժամ սպասել կարելի է։
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԿԲ նախագահն ընտրվում է փակ քվեարկությամբ, ԱԺ պատգամավորների ընդհանուր ձայների առնվազն 3/5-ով։
Հարակից հրապարակումներ`
- Մոտավորապես 525 հազար վարկ է վերանայվել և հետաձգվել բանկերի կողմից. ԿԲ նախագահի թեկնածու
- Ես բացարձակ խնդիր չունեմ և ոչ մի բանով կաշկանդված չեմ. Գալստյան
- Մասամբ պաշտպանում եմ թեզը, որ մենք դատապարտված ենք լինելու ունենալ ցածր գնաճ. ԿԲ նախագահի թեկնածու
- Համոզված եմ, որ մենք հաջողելու ենք. ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյան
- Վարկի փաստացի տոկոսադրույքը պետք է լինի պայմանագրի առաջին էջում տեսանելի գրված. ԿԲ նախագահի թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան