Այսօր թեստավորվել են Մարալիկի առողջության կենտրոնի շուրջ 60 աշխատակիցներ
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 28 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 23 հիվանդը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանից։
Տարածման սկզբից մինչ այս պահը մարզում 8 անձ առողջացել և դուրս է գրվել, 2 անձ բուժումը ստանում է մայրաքաղաքում: Ցավոք հիվանդության արդյունքում ունեցել ենք մեկ մահվան ելք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման ցուցում ունի 148, ինքնամեկուսացման՝ 278 քաղաքացի։
Ինչ վերաբերում է Մարալիկի առողջության կենտրոնում արձանագրված դեպքերին, ապա կենտրոնի 10 աշխատակից այժմ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են՝ դրական թեստավորման արդյունքներով, ընդհանուր առմամբ այսօրվա մեջ թեստավորվել են կենտրոնի շուրջ 60 աշխատակիցներ։ Շարունակաբար իրականացվում են ռիսկերի և շփումների բացահայտման և մեկուսացման աշխատանքներ։
Հարակից հրապարակումներ`
- Մարզպետ. Նորաշեն համայնքում ունենք 8 դեպք, որոնցից մեկն ապաքինվել է, մեկը՝ մահացել
- 16.04.2020. 48 նոր վարակակիր, 61 առողջացած, 1 մահ
- Մարզպետ. Շիրակում վիրուսը հաղթահարել է 5 բնակիչ
- Արարատում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին