Հայկոն, Արթուր Գրիգորյանը, Հարութ Փամբուխչյանը, Սոնա Ռուբենյանն ու այլք՝ «ԹՈՎՄԱՍՅԱՆ» բարեգործական Հիմնադրամի համահայկական առցանց-համերգին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «ԹՈՎՄԱՍՅԱՆ» Բարեգործական Հիմնադրամը աշխարհում առաջին անգամ կազմակերպել է համահայկական աննախադեպ ինտերակտիվ առցանց բարեգործական համերգային ծրագիր VR տեխնոլոգիաների միջոցով ավելի քան 40 ճանաչված և սիրված հայ արտիստների մասնակցությամբ։
Հիմնադրամի պատրաստած տեսահոլովակից տեղեկանում ենք, որ համերգին ելույթ են ունենալու Արտակ Թովմասյանը, Արթուր Գրիգորյանը, Հարութ Փամբուխչյանը, Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը, Ռազմիկ Ամյանը, Արա Մարտիրոսյանը, Սարո Թովմասյանը, Էրիկ Կարապետյանը, «Կարեն-Սևակ» բենդը, Սոնան, Սոնա Ռուբենյանը, Գարիկ Պապոյանը, Իվետա Մուկուչյանը, Կամո Սեյրանյանը, Արամեն, Մարտին Մկրտչյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Հայկոն, Սոֆի Մխեյանը, Թաթուլ Ավոյանը, Հայկ Ղևոնդյանը, Սոնա Շահգելդյանը և սիրված, ճանաչված այլ երգիչներ։
Մասնակիցների ամբողջական ցանկի, համերգի պաշտոնական գործընկերների, տոմսերի ձեռքբերման հնարավորության մասին տեղեկատությունը՝ տեսանյութում։
Համերգն ուղիղ կհեռարձակվի միաժամանակ Երևանից և Լոս Անջելեսից մայիսի 2-ին Երևանի ժամանակով ժամը 20:20-ին, և Լոս-Անջելեսի ժամանակով՝ առավոտյան 9:20։
⠀
Համերգի ողջ հասույթը կուղղվի Հայաստանում #covid19-ի դեմ ուղղված պայքարի ծրագրերին՝ ձեռք բերելու անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք:
Այն արտիստները, ովքեր գտնվում են Հայաստանում, ելույթ կունենան «Dvin Music Hall»-ում՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը (#SocialDistancing), իսկ Լոս Անջելեսի հայ արտիստները համերգին կմիանան տանից՝ առցանց (#StayHome):
Բոլոր մանրամասները՝ հղումով https://all.me/tovmasyanfoundation։
Յուրօրինակ «ֆլեշմոբ»-ի մասին կարող եք ծանոթանալ անցնելով այս հղումով՝ https://all.me/tovmasyanfoundation?post=5e9641c9065d2a77eb232688։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան