Անդրանիկ Քոչարյան. Չեն եղել հարցեր, որոնց Սերժ Սարգսյանը չի պատասխանել
«Մենք աշխատելու ենք երկար,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե դեռ որքա՞ն ժամանակ են հարցեր ուղղելու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:
Նա նշեց, որ պատգամավորների մոտ դեռ հարցեր կան, հարցից հարց է ծնվում. «Հիմա 15 րոպե ընդմիջում ենք անում, հետո կշարունակենք աշխատանքը»։
Արձագանքելով լրագրողի հարցին, թե Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքն էլ հարցեր ունի, արդյո՞ք տվել է այդ հարցերը, Ա. Քոչարյանը պատասխանեց. «Հարցե՞ր: Սերժ Սարգսյանը մեզ չի կարող հարցեր տալ: Հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է: Սերժ Սարգսյանը պատասխանում է մեր հարցերին: Իր իրավունքն է՝ պատասխանել, կամ չպատասխանել: Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր տեսակետները ներածական, մենք ընդունել ենք և կկցենք մեր վերջնական եզրակացությանը»:
Նա ասաց, որ չեն եղել հարցեր, որոնց Սերժ Սարգսյանը չի պատասխանել:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Հանձնաժողովի նիստից առաջ նա հանդես էր եկել հայտարարությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Պատրաստվում եմ ուղիղ նայելով հանձնաժողովականների աչքերին` ասել այն, ինչ գիտեմ ու նաև այն, ինչ մտածում եմ
- Սերժ Սարգսյան. Եկել է ժանամակը, երբ պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին
- Արցախի նախագահ. Ողջունելի է, որ Սերժ Սարգսյանը համաձայնվել է ներկայանալ Ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով
- Սերժ Սարգսյանի դիրքորոշման մասին գրասենյակն այսօր կտեղեկացնի
- Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին կմասնակցի ՀՀ ԱԺ հատուկ հանձնաժողովի լսումներին
- Գրասենյակ. Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու ոչինչ չունի, այն էլ` ապրիլյան քառօրյա հաղթական պատերազմի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում