ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ. Գյուղատնտեսական վարկերի հայտերը կընդունվեն միայն օնլայն տարբերակով
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակում է աշխատել հատուկ ռեժիմով և իրականացնել մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող գյուղատնտեսական վարկերի տրամադրումը:
Գործընթացը հաճախորդների համար առավել հարմարավետ ու արդյունավետ դարձնելու, ինչպես նաև
մասնաճյուղերում կուտակումներից խուսափելու և առողջապահական անվտանգության նորմերը պահպանելու նպատակով, Բանկը պետության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի ստացման համար հայտերն այսուհետ կընդունի միայն առցանց տարբերակով:
Գյուղատնտեսական վարկի դիմումը կարող եք լրացնել հետևյալ հղմամբ`առցանց դիմում հայտ։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանի բանկային համակարգում գյուղատնտեսության ոլորտի
ֆինանսավորման բացարձակ առաջատարն է: Իր ստեղծման օրվանից մինչ օրս այս ոլորտի զարգացմանը նպաստելը Բանկի համար ունի ռազմավարական նշանակություն: Բանկը հավատարիմ է իր քաղաքականությանն ու շարունակելու է իր ներդրումն ունենալ գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորման գործընթացում։
Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ. ՓՄՁ-ների և գյուղատնտեսության վարկավորման գործընթացը շարունակվում է
- 30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը` Սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի գրաֆիկներում փոփոխություններ կատարելու մասին
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ. 27 միլիոն ՀՀ դրամ կորոնավիրուսի դեմ պայքարին
- Fitch-ը կրկին վերահաստատել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհած «B+» վարկանիշը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին