Ովքե՞ր կարող են օգտվել ՀՀ Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված դրամաշնորհային ծրագրից և ՓՄՁ արտոնյալ վարկերից
Համավարակի տնտեսական հետևաքների չեզոքացմանը նվիրված 13-ից միջոցառումներից 4-ը վերաբերում է բիզնեսին: Այս մասին հայտարարեց Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակման ժամանակ: Բարսեղյանը մանրամասն ներկայացրեց, այս չորս միջոցառումներից օգտվելու հնարավորությունները
«Միջոցառումներից երեքը վերաբերում են վարկավորման արտոնյալ պայաններին, իսկ մյուսը՝ դրամաշնորհային ծրագիր է: Վերջին ծրագրի տրամաբանությունը հետևյալն է. հունվարի մեկից ապրիլի մեկն ընկած ժաանահատվածում, բոլոր այն կարզմակերպությունները, գործատուները ,որոնք ունեցել են 2-50 աշխատակից և, եթե ամիսների ընթացքում չեն նվազեցրել աշխատակիցների քանակն ու աշխատավարձի ֆոնդը , ապա հնարավորություն ունեն ստանալու մեկանգամյա դրամաշնորհ»:
Բարսեղյանի պարզաբանմամբ մեխանիզմը պարզ է. «Երբ աշխատակիցների քանակը 5-ից փոքր է, աշխատավարձի ֆոնդը բաժանվում է աշխատաողների քանակի վրա: Եթե բարձր է, ապա այստեղ բանաձևը մի փոքր բարդ է:Առաջին քայլով աշխատավարձի ֆոնդը բաժանվում է աշխատակիցների քանակի վրա և ստացվում է միջին աշխատավարձը , որից հետո անհրաժեշտ է աշխատողների քանակը բաժանել հինգի և ստացված երկու թվերը բազմապատկել : Պարզ ասաց՝ դրամաշնորհի գումարը կարող է հասնել 20-50 տոկոսի՝ կախված աշխատակիցների քանակից»:
Ինչ վերաբերում է վարկային ծրագրերին, ապա Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրենն ընդգծեց, որ յուրաքանչյուր նախագծի դեպքում կարևոր է թե ինչ նպատակով պետք է տրամադրվեն և ինչ պահանջներով:
Վարկերի մասին , ինչպես նաև հաղաքացիների հարցուպատասխանի մասին մանրամասն ծանոթացեք այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի