Քաղաքական 10:11 16/04/2020 Հայաստան

Yerevan.Today. ՊՆ-ը պարտակո՞ւմ է Անդրանիկ Քոչարյանի որդու բանակ չզորակոչվելու հիմքերը․ Ինչու՞

Yerevan.today-ը պետական, ուսումնական հաստատություններին հասցեագրած հարցումների արդյունքում ստացած պատասխանների հիման վրա պարզել է՝ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդին «ավարտել է ուսումը և երկու զորակոչից «պլստացել» է։ 

Աղբյուրն իր հոդվածում գրում է.

«ՀՀ վարչապետը, ասում են, չափազանց անհանդուրժող է բանակում չծառայածների հանդեպ։ Ճիշտ է՝ այս կառավարության անդամների և առհասարակ` իշխանության ներկայացուցիչների մեծամասնությունն այս կամ այն կերպ խուսափել է բանակից՝ վարչապետից սկսած, սակայն նրանք իշխանության գալու առաջին օրերին ասացին, որ այսուհետ այս մասով սկսում ենք մաքուր էջից, պետք է բանակում ծառայեն բոլորը։

Անգամ հետ գնացին և մի քանի նախկին պաշտոնյաների զավակների չծառայելու հիմքով գործ հարուցեցին. մասնավորապես՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, Ջերմուկի նախկին քաղաքապետ Աշոտ Արսենյանի և այլոց որդիների վրա։ Իսկ հետո ոչինչ չգտան ու կարծես կարճեցին գործը։

Բայց պարզվում է, որ նոր կառավարությունը բացահայտ խրախուսում է պաշտոնյաների զավակների՝ բանակից խուսափումը։ Ընդ որում, խոսքը ոչ ավել ոչ պակաս՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի մասին է, որը պետք է գոնե պաշտոնն ստանձնելու պատճառով առաջինը որդուն ուղարկեր բանակ։

Եվ այսպես՝ գանք սկզբից՝ փորձելով բաց չթողնել ոչ մի փաստ։

2020 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցավ Անդրանիկ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը՝ ՀՊՏՀ-ում։ Այդ ժամանակ նրան հարց հնչեց, թե ինչու չի ծառայել բանակում, որի պատասխանը չկար։ Օրենքը թույլատրում է զինծառայության չգնալ, եթե պաշտպանել ես թեկնածուական ատենախոսություն։ Մարդը պաշտպանել է ու չի գնում։

Բայց ուսումնասիրելով կենսագրությունը՝ ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան մեր ուղղված պաշտոնական հարցմանն ի պատասխան պարզվում է՝

Լևոն Անդրանիկի Քոչարյանը (ծնվ․՝ 01․01․1994թ․), 27․08․2010թ․ ընդունվել է ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի բակալավրիատի առկա «Ապահովագրական գործ» մասնագիտության առաջին կուրս՝ անվճար հիմունքներով։ 31․05․2014թ․ ավարտել է և ստացել ֆինանսների բակալավրի աստիճան։

09․06․2014թ․ ընդունվել է ՀՊՏՀ նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ դարձյալ անվճար, ավարտել՝ 07․06․2016թ․ և ստացել մագիստրոսի աստիճան։

16․06․2016թ․ ընդունվել է ՀՊՏՀ առկա ուսուցման (անվճար, տարկետման իրավունքով) ասպիրանտուրա «ֆինանսներ, հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ (ֆինանսական հաշվառման ամբիոն)։ Ասպիրանտուրան ավարտելուց երկու ամիս առաջ՝ 17․04․2019թ․․ Լ․Ա․Քոչարյանը, իր դիմումի համաձայն, տեղափոխվել է «Բանկային գործ և ապահովագրություն» ամբիոն։ 2020թ․ փետրվարի 20-ին ՀՊՏՀ թիվ 014 մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։

Համաձայն ՀՀ կառավարության 2016թ․ փետրվարի 25-ի N 238-Ն որոշման, ասպիրանտուրայի առկա ձևով ուսուցման տևողությունը չի գերազանցում 3 տարին։ Այսինքն, Լևոն Քոչարյանն ասպիրանտուրայում ուսուցումն ավարտել է 16․06․2019թ․։



Մեր երկրորդ հարցմանն ի պատասխան ԵՊՏՀ-ից ևս հենց այդ թիվը նշեցին՝ Լևոն Անդրանիկի Քոչարյանն ավարտել է ՀՊՏՀ ասպիրանտուրան 16 հունիսի 2019 թվականին:

Ստացվում է` Լևոն Անդրանիկի Քոչարյանը 2019թ․ հունիսի 16-ից մինչ 2020 թվականի փետրվարի 20-ը, այսինքն՝ ասպիրանտուրան ավարտելուց հետո շուրջ 8 ամիս շարունակ եղել է զինապարտ․ այդ ընթացքում երկու անգամ տեղի է ունեցել զորակոչ․ մեկը՝ ամառային զորակոչը, հայտարարվել է 2019 թվականի մայիսի 16-ին, որի համաձայն՝ պետք է մայիս-հուլիս ամիսներին զորակոչվեին Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ: Այսինքն՝ պետք է զորակոչվեր նաև Լևոն Անդրանիկի Քոչարյանը, քանի որ ուսման հիմքով նրան տրված տարկետումն ավարտվել էր հունիսի 16-ին, և ինչպես հայտնի է նա դեռ չէր պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը։

Այնուհետ տեղի է ունեցել ձմեռային զորակոչը, որը հայտարարվել է 2019թ․ նոյեմբերի 7-ին։ Սակայն մեր հերոսը բաց է թողել նաև այդ զորակոչը։ Ինչպե՞ս։

Պաշտպանության նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան ընդամենը նշեց հետևյալը․ «Լևոն Անդրանիկի Քոչարյանը օրենքով սահմանված կարգով ստացել է տարկետում պարտադիր զինծառայության զորակոչից՝ մինչև 2020 թվականի ամառային զորակոչը։

Քաղաքացու կողմից պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման՝ առողջական, ընտանեկան և ուսումը շարունակելու հիմքերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները»։



Հաշվի առնելով, որ ուսումն ավարտել է, իսկ միևնույն կրթական աստիճանի համար մեկից ավելի անգամ տարկետում չի տրվում, հարցում ուղարկեցինք ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու համար՝ Լևոն Անդրանիկի Քոչարյանի ասպիրանտուրայի ժամկետը երկարացվե՞լ է, թե՝ ոչ և ի՞նչ իրավական հիմքով։

Ստացանք հետևյալ պատասխանը․ «Համաձայն  ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի հմ. 238-Ն որոշմամբ հաստատված  «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման» կարգի 33-րդ կետի` ասպիրանտուրայում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ձևերով, անվճար և վճարովի հիմունքներով: Առկա ձևով ուսուցման տևողությունը չի գերազանցում 3 տարին:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ոլորտը կարգավորող իրավական ակտերում ասպիրանտուրայի ուսումնառության ժամկետի փոփոխություն կատարելու հիմքեր առկա չեն և հետևաբար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ժամկետի երկարացում չի իրականացվել»:




Սա տարօրինակ է, ի՞նչ խոսք։ Եթե ուսումն ավարտել է, ԿԳՄՍ նախարարությունը չի երկարացրել, քանի որ առնվազն օրենքով անհնար է, ապա ի՞նչ տարկետման մասին է խոսք գնում, ինչո՞ւ է ՊՆ-ն տարկետում տվել Լևոն Անդրանիկի Քոչարյանին, ի՞նչ հիմքով, ի՞նչ անձնական տվյալների մասին է խուսափում հայտնել Պաշտպանության նախարարությունը, եթե այդպիսիք ուղղակի չեն կարող լինել։

Դարձյալ նամակ գրեցինք ՊՆ՝ հստակ իմանալու համար՝ 2019թ․ երկու զորակոչերի ընթացքում Լևոն Անդրանիկի Քոչարյանին ի՞նչ իրավական հիմքով է տրվել տարկետում, իսկ եթե չի տրվել, ապա ինչո՞ւ չի զորակոչվել բանակ։

Օրենքով նախատեսված ժամկետի խախտումով (21 օր անց) ստացանք նույն պատասխանը, որն արդեն մեջբերել ենք․ «Քաղաքացու կողմից պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման՝ առողջական, ընտանեկան և ուսումը շարունակելու հիմքերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները»։



Նախ զարմանալի է, որ նույն հարցման պատասխանը «քոփի-փեստ» անելու համար Պաշտպանության նախարարությանը պահանջվեց 21 օր։ Սակայն սա այնքան էլ էական չէ այս դեպքում, այլ՝ պատասխանն ինքը։

Կառավարության գրեթե բոլոր նիստերի ժամանակ օրակարգում ներառվում է հարց այս կամ այն անձին զինվորական ծառայության մեկ կամ մի քանի զորակոչերից տարկետում տալու վերաբերյալ՝ նշելով կոնկրետ պատճառներ՝ ֆուտբոլի հավաքականի մարզիկ է, բասկետբոլի հավաքականի, մասնակցելու է կրթական օլիմպիադայի, կամ 18-ը լրացել է, ու դեռ չի ավարտել ուսումը և այլն։ Դրանք գաղտնի ինորմացիա չեն, անգամ անձնագրի համարն է նշվում։ Բայց ՊՆ-ն որոշել է, որ հենց Անրանիկ Քոչարյանի, այսինքն՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի որդու մասին տեղեկությունը գաղտնի է։

Ավելին, նախորդ կառավարության ժամանակ ևս կային պաշտոնյաներ, որոնք և որոնց որդիները չէին ծառայել բանակում։ Այն ժամանակ factor.am-ը հարցում էր ուղարկել պաշտպանության նախարարություն, և շուրջ 5 տասնյակ պաշտոնյաների զավակների մասին հիմքերն այդ կառույցից մեկ առ մեկ տվել էին՝ տեղեկատվության թափանցիկությունը հաշվի առնելով։ Այս իշխանության պարագայում ևս եղել է նման հրապարակում՝ ՀԵՏՔ-ի կողմից՝ ՊՆ հարցումով։

Եվ ուրեմն ինչի՞ց է կամ ինչու՞ է խուսափում Պաշտպանության նախարարը։

Եթե այդ հիմքերը մաքուր են, ինչո՞ւ չի ներկայացվում։ Պարզեցինք՝ երիտասարդն ավարտել է ուսումը և երկու զորակոչից «պլստացել» է։ Տարկետում ինչի՞ հիման վրա է ստացել դրանից հետո, եթե օրենքն այլ բան է նշում՝ «Ուսուցման տևողությունը չի գերազանցում 3 տարին, իսկ ոլորտը կարգավորող իրավական ակտերում ասպիրանտուրայի ուսումնառության ժամկետի փոփոխություն կատարելու հիմքեր առկա չեն»։

Ի՞նչ է թաքցնում Դավիթ Տոնոյանը։ Ինչո՞ւ պետք է, օրինակ, նույն Տոնոյանի որդին, Նիկոլ Փաշինյանի որդին ծառայեն, Անդրանիկ Քոչարյանի որդին՝ ոչ։ Որովհետև ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագա՞հ է, ՊՆ վերահսկի՞չն է, «վե՞րխ» ունի պաշտպանության նախարարի վրա։

Ուշագրավ է, որ նույն Անդրանիկ Քոչարյանն Ապրիլյան դեպքեր է քննում՝ ինչու՞ էին այս հատվածում զինվորները քիչ, ինչու՞ են ասում, որ չկար վառելիք, որտե՞ղ են թերացել և այլն, հայրենասիրություն է քարոզում, «վատ հայրենասերների» մասին զեկույց գրում, «կեղտ» է ուզում բռնել՝ զուգահեռ մաքրելով սեփական կեղտե՞րը։

Հ․Գ․ Հաշվի առնելով, որ փաստերի համադրման արդյունքում կասկածներ են առաջանում կոռուպցիոն գործարքի վերաբերյալ, հրապարակումն ուղարկում ենք նաև ՀՀ գլխավոր դատախազությանը, որը կարող է ընդունվել որպես հաղորդում հանցագործության մասին՝ հետաքննելու և իրավական ընթացք ստանալու հույսով։

Հ․Գ․ 2 Հաշվի առնելով նախկինում ՊՆ կողմից նմանատիպ հարցումների պատասխանի այլ վարքագիծը, հերթական հարցումն ենք ուղարկում Պաշտպանության նախարարի անունով․ կարծում ենք՝ արժե պատասխանել, թե ինչպե՞ս է ստացվում, որ նախկինում բոլոր մանրամասներով պատասխանել են նույնանման հարցմանը, նշել են թե՛ պատճառները, թե՛ հիմքերը, իսկ այս մեկի մասին հղում են անում ինչ-որ գաղտնի տվյալների և չհրապարակելու մասին օրենսդրական դրույթի»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ալիևի հայտարարությունից հետո Փաշինյանը կարող է հիշել ՀԱՊԿ-ը, կամ դիմել ԵՄ-ին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը կհիշի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}