Բենքսին ևս տանն է աշխատում՝ ստեղծելով առնետներով նոր գրաֆիտի
Նկարիչ Բենքսին ևս աշխատում է տանը։ Նկարիչն ինստագրամում տեղադրել է իր լոգասենյակի նկարը՝ իր հայտնի առնետների նոր գրաֆիտիով:
«Կինս ատում է, երբ ես տնից եմ աշխատում», - նկարը մեկնաբանել է նկարիչը։
Բենքսին նախկինում ևս իր սոցիալական հայտարարությունների համար բազմիցս օգտագործել է առնետներ: Ոգեշնչվելով ֆրանսիացի Բլեք լե Ռատից՝ նա սկսեց իր կարիերան՝ պատկերելով կրծողներ Մեծ Բրիտանիայի քաղաքային փողոցներում ՝ ստորագրելով իր նկարները՝ «Որովհետև նրանք ինձ չեն գնահատում» կամ «Մեզ համար ամեն ինչ դեռ առջևում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան