Լուկաշենկո. Կորոնավիրուսը լավ դաս է թմրամոլների և ծխողների համար
Կորոնավիրուսային վարակի տարածումը լավ դաս է դարձել թմրամոլների և ծխողների համար: Այս մասին ապրիլի 16-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մինսկում կայացած հանդիպման ժամանակ:
«Թմրամոլների և ծխողների համար սա լավ դաս է», - ասել է Բելառուսի նախագահը:
Նրա խոսքով, երկրում կան թոքաբորբով հիվանդության ծանր դեպքեր, որոնք զարգացել են նոր կորոնավիրուսի պատճառով:
Լուկաշենկոն նշել է, որ նրանք, ովքեր վատ սովորություններ ունեն, «այսպես կոչված համաճարակի» ավարտից հետո պետք է մտածեն ապրելակերպի մասին:
Ինչպես գրում է Regnum-ը, Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 4200-ը, մահացել է 40 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն կոչ է անում Բելառուսին պատրաստվել վատագույնին. abnews
- Բելառուսում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակվածների թիվը
- Լուկաշենկոն քննադատում է կորոնավիրուսի պատճառով սահմանների փակումը. ria.ru
- Լուկաշենկո. Բելառուսը չի դադարեցնի Հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները