Մակրոնը հայտնել է՝ մալարիայի դեմ կիրառվող հիդրօքսիքլորոքին դեղամիջոցը փորձարկվելու է COVID-19 բուժման համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին կոչ է արել վիճահարույց հիդրօքսիքլորոքին դեղամիջոցը որքան հնարավոր է շուտ փորձարկել նոր կորոնավիրուսի բուժման համար՝ առաջնային այս հետազոտության հեղինակ, Մարսելի պրոֆեսոր Դիդիե Ռաուլտին նկարագրելով որպես «մեծ գիտնական»: Այս մասին գրում է Euronews-ը։
Ֆրանսիայի ղեկավարը RFI ռադիոյին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ պրոֆեսոր Դիդիե Ռաուլտի առաջարկած թերապիան, որին նա անձամբ ծանոթացել էր նախորդ շաբաթ Մարսելի համալսարանական հիվանդանոցում, «լիազորված է եղել իրավասու մարմինների կողմից», և որ այժմ այն «պետք է փորձարկվի»՝ ցույց տալու «արդյունավետությունը»:
Մակրոնը նշել է, իր պարտքն է` ապահովել, որ այսօր կիրառվող բոլոր բուժական մոտեցումները ենթակա լինեն խիստ կլինիկական փորձարկումների և հնարավորինս արագ, որպեսզի հնարավոր լինի բուժում գտնել:
«Դա հավատքի հարց չէ, դա գիտության հարց է: Համոզված եմ, որ նա (Դիդիե Ռաուլտը) մեծ գիտնական է, և ես ոգևորված եմ նրա ասածով և նրա բացատրություններով»,- ավելացրել է Մակրոնը։
Հիշեցնենք, որ Ռաուլտի հետազոտական խումբն ավելի վաղ հրապարակել էր տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ 80 մեղմ ախտանիշներով Covid-19 հիվանդներ, որոնք բուժվել են հիդրօքսքլորոքինով և ազիտրոմիցինով, 93 տոկոսով 8 օր անց չեն ունեցել վարակը։
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնը Մարսելում այցելել է ֆրանսիացի բժշկին, որը պաշտպանում է հիդրօքսիքլորոքինի կիրառումը կորոնավիրուսի դեմ
- Ֆրանսիան հաստատեց հիդրօքսիքլորոքինը՝ կորոնավիրուսի դեպքերի բուժման համար․ L’express
- Ֆրանսիայում հաջողությամբ փորձարկվել է կորոնավիրուսի դեմ պայքարող դեղամիջոցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան