Մարզպետ. Նորաշեն համայնքում ունենք 8 դեպք, որոնցից մեկն ապաքինվել է, մեկը՝ մահացել
Նորաշեն համայնքում հուղարկավորությանը մասնակցել է մեկուսացված քաղաքացի, ում մոտ այնուհետև հայտնաբերվել է կորոնավիրուս։ Դեպքից հետո պարետատունը որոշել է ժամանակավորապես սահմանափակումներ կիրառել համայնքում։ Ֆեյսբուքյան իր էջում նման տեղեկատվություն է հրապարակել Արարատի մարզապետ Գարիկ Սարգսյանը։
«Նորաշեն համայնքում այս պահին ունենք 8 հաստատված դեպք, որոնցից մեկն ապաքինվել է, մեկը՝ մահացել։
Մնացած կասկածելի աղբյուրներից ստացված տեղեկությունները իրականության հետ որևէ աղերս չունեն։
Հիշեցնեմ, որ վերոնշյալ համայնքում սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ պարետի որոշումն ուժի մեջ է մինչև 2020 թվականի ապրիլի 18-ը՝ ժամը 23։59»,-նշել է նա։
Այսօր ավելի վաղ Գարիկ Սարգսյանը հայտնել էր, որ Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 210 է։ Առողջացել է 61 քաղաքացի, փաստացի բուժվում է 145 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահված 4 դեպք։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան