Տնտեսություն 11:45 16/04/2020 Հայաստան

Համոզված եմ, որ մենք հաջողելու ենք. ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյան

ԱԺ-ն այսօր աշխատանքները սկսեց ԱԺ կանոնակարգ-օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցի քննարկմամբ:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Ֆինանսաբյուջատային հարցերի մշտական հանձնաժողովը Ազգային Ժողովին է առաջարկում «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Մարտին Գալստյանի թեկնածությունը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը ամբիոնի մոտ համակարգչից ընթերցեց թեկնածուի ինքնակենսագրականը:

Մարտին Գալստյանը ունի Հարվարդի համալսարանի մագիստրոսի կոչում և ՀՀ ԿԲ խորհրդի անդամ է: Տեղեկացնելով, որ 2015 թվականին Գալստյանը եղել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի լավագույն դասախոսը՝ Մանուկյանը հայտարարեց, որ թեկնածուին ընտրելիս առաջնորդվել են մասնագիտական համապատասխանությամբ և աշխատանքային փորձով:

Մարտին Գալստյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց  «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին հանդիպման և արդյունավետ քննարկման համար և ներկայացրեց ԿԲ-ի գործունեության իր տեսլականը:

Նկատելով, որ երկիրը ապրում է մարդկության պատմության արդի ժամանակաշրջանի համար նախադեպը չունեցող իրողությունում՝ Մարտին Գալստյանը տեղեկացրեց, թե ինչ քայլեր է արել ԿԲ-ն համաճարակի ճգնաժամը մեղմելու համար:

«Կենտրոնական բանկը դեռևս մարտի սկզբին առևտրային բանկերի ղեկավարների հետ կայացած հանդիպումների ընթացքում քննարկել էր հնարավոր զարգացումները՝ պայմանավորված վարկառուների ֆինանսական դիրքի հնարավոր վատթարացմամբ և հորդորել էր ցուցաբերել անհատական մոտեցում վարկառուներին և հետաձգել վարկերի վճարումները:

Պայմանավորվածության համաձայն Կենտրոնական բանկը որոշակիորեն թուլացրել է ֆինանսական հաստատությունների կարգավորման ռեժիմը: Ինչպես նաև 6 ամիս ժամկետով երկարաձգվել է ընթացիկ մարումների ժամկետները՝ միջազգային ծրագրերով տրամադրված և ծրագրային հիպոթեքային վարկերի համար»,- հայտարարեց ԿԲ նախագահի թեկնածուն և հավելեց, որ բանկերին և վարկային կազմակերպություններին հնարավորություն է տրվել ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկերի պայմանները վերանայել այնպես, որ վարկերի մարումների ուշացումները բացասաբար չանդրադառնան վարկառուների վարկային պատմության վրա, ինչպես նաև հնարավորինս չավելանա վարկային բեռը:

Գալստյանը գտնում է, որ բանկային համակարգը առանց պետության կողմից որևէ աջակցություն ակնկալելու առաջիններից էր, որը իր դերակատարումն ունեցավ ճգնաժամի հետևանքները մեղմելու գործում:

Բանախոսը տեղեկացրեց, որ մարտի 17-ին Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում կայացրեց նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը և նկատեց, որ տարածաշրջանի շատ գործընկերներ, բախվելով ազգային արժույթների արժեզրկման ճնշումներին, չգնացին այս ճանապարհով՝ Ռուսաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը չիջեցրեցին տոկոսադրույքը, իսկ Ղազախստանի կենտրոնական բանկը նույնիսկ ստիպված եղավ բարձրացնել այն:

«Կենտրոնական բանկը հայտարարեց և համակարգին տրամադրեց իրացվելիության անհրաժեշտ քանակ՝ թե՛ ազգային արժույթով, և թե՛ արտարժույթով: Համակարգն այս պահին չունի իրացվելիության որևէ խնդիր, իսկ շուկաները գործում են բնականոն ռիթմով»,- հայտնեց Մարտին Գալստյանը:

Թեկնածուն ընթերցեց ԿԲ-ի գործունեության վերաբերյալ ԱՄՀ-ի դրական արձագանքը.

«Կենտրոնական բանկն իր երկակի՝ գների և ֆինանսական կայունության ապահովման իրավասությունների շրջանակում, ձեռնարկեց կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված ճգնաժամին արձագանքելու արագ քայլեր: Այն անհապաղ իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ գնաճը խթանելու և տնտեսական աշխուժությանն աջակցելու, սակայն պատրաստ է քաղաքականության ճշգրտմանը՝ կապիտալ արտահոսքի ճնշումների և փոխարժեքի անկանոն տեղաշարժերի դեպքում ֆինանսական կայունությունը պահպանելու համար: Ներքին ֆինանսական շուկաներն համավարակի սկզբից էլ, ընդհանուր առմամբ, անխափան են գործել, ինչին օգնել է ՀՀ ԿԲ կողմից իրացվելիության տրամադրումը: ՀՀ Կենտրոնական բանկի կարգավորման և վերահսկողական արձագանքը եղել է ֆինանսական կայունության, առողջ բանկային համակարգի և տնտեսական ակտիվությանը միտված»։

Գալստյանը հայտարարեց, որ Կենտրոնական բանկին հաջողվել է ապահովել ցածր գնաճային միջավայր:

Թեկնածուի նշած երկրորդ կարևորագույն իրադարձությունը, ԿԲ-ի մանդատի փոփոխությունն էր, որի արդյունքում ֆինանսական կայունության ապահովումը դասվեց Կենտրոնական բանկի հիմնական խնդիրների շարքին:

Անդրադառնալով 2014 թվականի ճգնաժամին ԿԲ-ի արդյունավետ դիմակայմանը՝ նա հայտարարեց.

«Ճգնաժամերի ընթացքում չունեցանք գեթ մեկ անվճարունակության դեպք, պետությունը ոչ մի ֆինանսական կազմակերպության փրկօղակ չնետեց, հարկատուների փողերը չուղղվեցին ֆինանսական կազմակերպություններին փրկելու: Այս ամենը վկայությունն է նրա, որ անցել ենք բազում փորձությունների միջով, ունեցել բացթողումներ և սխալներ, արժանացել ենք քննադատության, բայց նաև ունեցել ենք արժեքավոր ձեռքբերումներ: Ինձ համար գոնե մի բան անառարկելի է, դժվարությունները թրծել են մեզ, թիմը դարձրել կուռ, բայց միևնույն ժամանակ ազատ ու բաց նոր, համարձակ գաղափարների համար: Իսկ Կենտրոնական բանկը որպես կառույց դարձել է կարևորագույն տարածաշրջանային գործընկեր միջազգային հեղինակավոր կառույցների համար»:

ԱՆդրադառնալոբ ԿԲ հետագա քայլերին՝ նա նաև նշեց. «Կարծում եմ, որ դրամավարկային քաղաքականության արդյունավետության ամենակարևոր չափանիշը հասարակության վստահությունն է դրա նկատմամբ: Միայն այդ պարագայում է հնարավոր արդյունավետորեն խարսխել հասարակության գնաճային սպասումները՝ ինչը հանդիսանում է արդյունավետ դրամավարկային քաղաքականության հիմքը: Վստահության բարձրացման հիմնական գրավականը իրականացվող քաղաքականության թափանցիկության հետևողական բարձրացումն է»։

Նրա խոսքով՝ վերջին մի քանի տարիների ընթացքում եղել է դինամիկ աճող ֆինանսական համակարգ և պետք է աշխատել հավասարակշիռ և տարբերակված աճի ուղղությամբ՝ խորացնելով ֆինանսական շուկաները և ընդլայնելով գործունեության տեսակները։

«Պետք է հասկանալ, սակայն, որ մարտահրավերները կարող են փոխել իրենց կերպարանքը, ուստի լուծման գաղտնիքը ոչ թե խնդիրների հետևից գնալն է, այլ ապագայի ցանկացած մարտահրավերի նորովի նայելու ու մարտահրավերը որպես հնարավորություն տեսնելու ունակությունը»,- հայտնեց Գալստյանը:

ԿԲ նախագահի թեկնածուն նկատեց, որ մարդիկ պետք է վստահ լինեն՝ ցանկացած իրավիճակում մակրոկայունությունը կպահպանվի՝ գները կմնան կայուն և ֆինանսական համակարգը կաշխատի անխափան. «Հայաստանում այդ հենման կետը Կենտրոնական բանկի կողմից ստեղծված մակրոկայունության միջավայրն է: Մեր անտեսանելի ներկայության շնորհիվ է, որ մարդիկ խնայողություններ են ձևավորում՝ հավատալով, որ դրանք չեն արժեզրկվի, գործարարները իրականացնում են երկարաժամկետ ներդրումներ՝ հավատալով, որ ռիսկերը կառավարելի են, և կառավարությունը կարող է կենտրոնանալ զարգացման ծրագրերի վրա՝ չմտածելով անկայունության սպառնալիքների մասին»:

«Համոզված եմ, որ մենք հաջողելու ենք»,- խոսքն ավարտեց Գալստյանը:

Թեկնածուին հարցեր տալու համար գրանցվեցին 39 պատգամավոր:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}