Նորաշեն համայնք մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվել
Հայաստանի Հանրապետության պարետ Տիգրան Ավինյանի երեկվա որոշմամբ՝ Արարատի մարզի Նորաշեն համայնքում կիրառվում են սահմանափակումներ։
Որոշման համաձայն, համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու համար սահմանվել է հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահին և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 18-ը՝ ժամը 23։59-ը։
Հարակից հրապարակումներ`
- 15.04.2020. 44 նոր վարակակիր, 32 նոր առողջացած, մեկ մահ
- Գարիկ Սարգսյան. Առավոտյան մահացած հիվանդն Արարատի մարզից է
- Արարատում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք
- Գարիկ Սարգսյան. Արարատում երեկ հաստատված որևէ նոր դեպք չենք ունեցել
- Մարզպետ. Արարատի մարզում կա կորոնավիրուսային հիվանդության 158 հաստատված դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան