Սերժ Սարգսյան. Եկել է ժանամակը, երբ պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին
«Հարգելի լրագրողներ, ուզում եմ հավատացած լինեք, որ ձեզանից ավելի շատ ես եմ շահագրգռված շփվելու մեր լրատվամիջոցների հետ, որովհետև ոչինչ չունեմ թաքցնելու, և, իրոք եկել է ժանամակը, երբ պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին»,- լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը եկել էր Ազգային ժողով՝ մասնակցելու 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։
Նա նշեց, որ ելնելով սրանից՝ դիմել էր հանձնաժողովին իր մասնակցությամբ նիստն անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո, բայց հանձնաժողովը նպատակահարամար է համարել նիստը անցկացնել ամսի 16-ին, ինչպես հայտնի է արտակարգ դրությունն էլ երկարացվեց։
«Ուստի ես, փաստորեն, այդ հնարավորությունից զրկված եմ, որովհետև հարցն այնքան է կարևոր, որ ոտքի վրա 1-2 պատասխաններով չեմ կարող գոհացնել ոչ ձեզ, ոչ էլ մեր հանրությանը։ Ուստի խոստանում եմ՝ արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո կհրավիրեմ բոլոր լրատվամիջոցներին, որոնք գործում են Հայաստանում և միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված կպատասխանեմ բոլոր հարցերին։
Որպեսզի փոքր ինչ այս իրավիճակը հարթեմ, կարծում եմ, որ հիմա կամ մի քանի րոպե հետո իմ գրասենյակը կտարածի հայտարարություն։ Խնդրում եմ՝ ծանոթացեք այդ հայտարարությանը և ինձ հնարավորություն տվեք մասնակցել հանձնաժողովի նիստին»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահ. Ողջունելի է, որ Սերժ Սարգսյանը համաձայնվել է ներկայանալ Ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով
- Սերժ Սարգսյանի դիրքորոշման մասին գրասենյակն այսօր կտեղեկացնի
- Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին կմասնակցի ՀՀ ԱԺ հատուկ հանձնաժողովի լսումներին
- Գրասենյակ. Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու ոչինչ չունի, այն էլ` ապրիլյան քառօրյա հաղթական պատերազմի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին