Սամցխե-Ջավախքի ոչ մի մունիցիպալիտետում կորոնավիրուսի դեպք չի հայտնաբերվել
Ախալքալաքում ջերմություն ունեցող մարդկանց մոտ կորոնավիրուսի կասկածելի դեպք չի գրանցվել: Jnews-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել են Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնից:
Բացառությամբ մեկ դեպքի, երբ հիվանդը մարտի 27-ին Թբիլիսի էր տեղափոխվել հետազոտվելու, ոչ թե այն պատճառով, որ նրա մոտ նկատվել է կորոնավիրուսի ախտանիշներ, այլ այն պատճառով, որ նա շատ անհանգիստ էր, Ախալքալաքում որևէ մեկը կորոնավիրուսի հետ կապված ստուգում չի անցել:
«Չի կարող լինել այնպես, որ նման դեպք լիներ և մենք տեղյակ չլինեինք: Ոչ միայն Ախալքալաքում, այլև Սամցխե-Ջավախքի ոչ մի մունիցիպալիտետում, կորոնավիրուսի դեպք չի հայտնաբերվել»,- ասում է ՀԱԿ-ի տնօրեն Ավետիք Տոնականյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի ՆԳՆ-ը, վերջին 24 ժամում, բացահայտել է արտակարգ դրության ռեժիմի խախտման 198 դեպք
- Վրաստանում կորոնավիրուսների դեպքերի թիվը 306 է
- Ջավախքի ինքնամեկուսացված բնակիչների թիվը նվազում է. jnews.ge
- Ջավախքի բնակիչների մոտ կորոնավիրուս չի հաստատվել
- Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին