Փաշինյան. Կներեք, բայց ես չգիտեմ, թե ՀԾՀ-ն ինչ է
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարկացավ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին դիմելով՝ նա ասաց, մարդիկ չեն կարողանում աջակցության ծրագրերից օգտվելու համար տվյալները լրացնել, քանի որ հավելյալ բարդություններ են ստեղծված նրանց համար։
«Հիմա կներեք, բայց ես չգիտեմ ՀԾՀ-ն ինչ է»,-ասաց նա։
Գործադիրի ղեկավարը դիմեց նիստին ներկա Հանրային կապերի ու տեղեկատվության ՊՈԱԿ-ի ղեկավարին՝ պետք է այնպես անել, որ մարդիկ իմանան դա ինչ է։
«Դա արել ենք, պարոն վարչապետ։ Մենք ուղեցույցը մշակել ենք, տարածել ենք առանձին հրապարակումներ, թե ինչ է ՀԾՀ-ն»,-արձագանքեց Բաթոյանը։
Փաշինյանն ընդհատեց նրան՝ եթե շահառուն չգիտի, ուրեմն կառավարությունը չի արել այնպես, որ քաղաքացին իմանա այդ մասին։
«Ասում ենք, հոլովակ ենք արել, դրել ենք ֆեյսբուքյան էջում, 7300 հոգի էլ նայել են, 125 հատ էլ լայք ունի։ Բայց մեր գործը դա չի։ Մեր գործն էն է, որ մարդուն անհրաժեշտ տեղեկատվությունը հասնի, անհրաժեշտ գումարը հասնի մարդուն։ Մենք միջոցառումները ընդունել ենք, ասել ենք, քաղաքացի, ձեզ էս, էս պարագաններում օգնում ենք, բայց մենք խնդիր ունենք էդ օգնությունը ժամանակին ու արդյունավետ կերպով տեղ հասցնելու գործում»,-ասաց նա՝ ավելացնելով, որ դրա համար պետք է կենտրոնացնել բոլոր ուժերը՝ տեղեկատվական, տեխնոլգիական, սոցիալական ապահովության, որպեսզի աջակցույունը րոպե առաջ հասնի քաղաքացուն։
Փաշինյանն ասաց՝ ստիպված է հարցը հրապարակային քննարկել, քանի որ արդեն 5-6 անգամ աշխատանքային կարգով քննարկվել է։
«Պարոն Գրիգորյան, ես էլ կրկինում եմ, ամեն օր երկու ժամը մեկ ստուգեք, թե ոնց է աշխատում համակարգը։ Այդ ծրագրերը նրա համար են, որ օգնությունը մարդուն հասնի րոպե առաջ, հետևաբար ողջ պետական համակարգը պետք է ծառայի այդ նպատակին։ Պա՞րզ է խնդիրը»,-ասաց նա՝ դիմելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին