Փոքր Մասրիկ գյուղում տեղի ունեցած վթարի հետևանքով վեց երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն կեսգիշերին մոտ ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ԱԻ նախարարությւոնից հայտնում են՝ պարզվել է, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարին՝ Փոքր Մասրիկ գյուղի մոտ, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Արա Ա., ծնված 1993 թ․) դուրս է եկել ճանապարի երթևեկելի գոտուց և շրջվել։
Մինչև փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորներ Ժորա Ա.-ն (ծնված 1997 թ․), Վան Ա.-ն (ծնված 1988 թ․), Կարեն Շ.-ն (ծնված 1994 թ․), Արմեն Հ.-ն (ծնված 1993 թ․) և Արման Բ.-ն (ծնված 1993 թ․) տեղափոխվել են Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում