ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4.6 հազար մարդ
ԱՄՆ-ում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահերի ռեկորդային թիվ, գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներին։
Ըստ աղբյուրի, ապրիլի 15-16 միջակայքում COVID-19-ից մահացել է 4591 քաղաքացի, գրանցվել է 31, 541 վարակման նոր դեպք։
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 671 հազար դեպք, 33, 284 հոգի մահացել է։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին նոր տեսակի թոքաբորբի բռնկման մասին։ Հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը։
Հարակից հրապարակումներ`
- Արյան միջոցով կորոնավիրուսի զանգվածային թեստավորում` ԱՄՆ-ում
- COVID-19 ախտորոշման նոր ձև` ԱՄՆ-ում
- ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված ների թիվը գերազանցել է 600 հազարը.«Ինտերֆաքս»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին