ԱՆ. Կորոնավիրուսից մահացել է 58-ամյա տղամարդ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։
Ան մամուլի խոսնակի փոխանցմամբ, 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով:
Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն:
Ապրիլի 16-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 42 նոր դեպք և 44 առողջացածներ։
Հարակից հրապարակումներ`
- 17. 04.2020. 42 նոր վարակակիր, 44 առողջացած, 1 մահ
- Մարզպետ. Նորաշեն համայնքում ունենք 8 դեպք, որոնցից մեկն ապաքինվել է, մեկը՝ մահացել
- ԱՆ. Կորոնավիրուսից մահացածը 73-ամյա տղամարդ է
- 16.04.2020. 48 նոր վարակակիր, 61 առողջացած, 1 մահ
- ԱՆ. Մահացած 66-ամյա տղամարդն ունեցել է երկկողմանի թոքաբորբ
- 15.04.2020. 44 նոր վարակակիր, 32 նոր առողջացած, մեկ մահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան