Բրազիլիայի նախագահը պաշտոնանկ է արել առողջապահության նախարարին
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հինգշաբթի պաշտոնանկ է արել առողջապահության նախարար Լուիս Էնրիկե Մանդետտային: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին վերջինս գրել է Թվիթերում։
«Հենց նոր նախագահը հաղորդեց ինձ իմ պաշտոնանկության մասին»,- ասված է գրառման մեջ:
Բոլսոնարուն նախարարի պաշտոնում նշանակել է ուռուցքաբան Նելսոն Լուիս Շպերլե Թաիշին: Նախագահն ասել է, որ նոր նախարարի հետ քննարկել է, թե ինչպես Բրազիլիան վերադարձնել աշխատանքի:
Նախկին նախարարը կողմ էր սոցիալական ինքնամեկուսացմանը, որը, նրա կարծիքով, ամենագործուն միջոցն է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու և առողջապահության համակարգի փլուզումը կանխելու համար: Նախագահը հակառակ կարծիքն ունի: Նա բազմիցս քննադատել է կարանտինային միջոցները, որը կիրառում են տեղական իշխանությունները: Բոլսոնարուի կարծիքով, վիրուսը վտանգավոր է ոչ միայն տարեցների համար, այլև նրանց համար, ովքեր ռիսկի խմբում են, իսկ մեծամասնությունն, ըստ նախագահի, վարակը կտանեն թեթև մրսածության նման:
Բոլսոնարուն կարծում է, որ սահմանափակումներն աղետալի հետևանքներ կունենան երկրի տնտեսության համար, կհանգեցնեն զանգվածային աղքատացման և գործազրկության աճի: Նախագահն իր գործողություններով քանիցս ցուցադրաբար ընդդիմացել է առողջապահության նախարարության խորհուրդներին՝ մտել է խանութներ և դեղատներ, շփվել կողմնակիցների հետ, կոչ արել նրանց անցկացնել հասարակական միջոցառումներ և մասնակցել է դրանց:
Սոցհարցումների տվյալներով, բրազիլացիների 80 տոկոսը հավանություն է տալիս պաշտոնանկ նախարար Մանդետտայի խորհուրդներին, իսկ նախագահի գործողություններին բացասաբար է վերաբերվում հարցվածների 42 տոկոսը:
Հարակից հրապարակումներ`
- Բրազիլիայում մահացել է կորոնավիրուսով վարակված նորածին
- Բրազիլացի ֆուտբոլիստներին հորդորում են արձակուրդ գնալ. gazeta.ru
- Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 200-ի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները