Բրյուսելը ներողություն է խնդրում Իտալիայից
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ԵՄ անդամ երկրների անունից ներողություն է խնդրել Իտալիայից, որն ամենից շատ է տուժել կորոնավիրուսից։ Այս մասին գրում է Euronews-ը։
«Ճշմարտությունն այն է, որ շատերը չեկան ժամանակին, երբ Իտալիան ի սկզբանե օգնության ձեռքի կարիք ուներ հենց սկզբից»,-ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ համաճարակի դեմ պայքարի վերաբերյալ Եվրախորհրդարանի առցանց նստաշրջանի բանավեճից առաջ:
Պատգամավորները կոչ էին անում կատարել մեծ ներդրումներ` ճգնաժամի տնտեսական հետևանքները հաղթահարելու համար:
Դրա գործիքներից մեկը կլինի Եվրամիության 7-ամյա բյուջեն: Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը խոստացավ ստանալ աջակցություն հաջորդ հինգշաբթի կայանալիք գագաթնաժողովում։
Առավել տուժած և ոչ ամենահարուստ երկրների պատգամավորները կոչ են անում ԵՄ տնտեսությունը բարձրացնել այսպես կոչված «վերականգնման պարտատոմսերի» միջոցով.
Եվրախորհրդարան է ներկայացվել 3 միլիարդ եվրո առողջության պահպանման փաթեթ, ինչպես նաև ֆինանսական միջոցներ՝ խոցելի քաղաքացիներին սննդի աջակցություն ցուցաբերելու և ձկնաբուծության և ջրային տնտեսության ոլորտում կորուստները նվազեցնելու համար:
Առաջատար խմբակցությունները մտահոգություն են հայտնել Հունգարիայում ավտորիտար տենդենցների վերաբերյալ, որտեղ արտակարգ իրավիճակների մասին օրենքները ամրապնդել են վարչապետի լիազորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին