Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի ներկայությունը Պարսից ծոցում սպառնում է իր անվտանգությանը
ԱՄՆ-ի ուժերի ներկայությունը Պարսից ծոցի տարածաշրջանում սպառնալիք է Իրանի անվտանգության համար։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին ուրբաթ հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ամիր Խաթամին:
«Ամերիկացիների ապօրինի ներկայությունը սպառնալիք է պարսից ծոցի անվտանգությանը»,- հաղորդել է այդ երկրի ISNA գործակալությունը:
Նախարարը շեշտել է. «Միացյալ Նահանգները Իրանի սահմաններին է մոտենում աշխարհի այլ հատվածից»:
Խաթամին արձագանքել էր Պարսից ծոցում տեղի ունեցած միջադեպին, երբ ամերիկյան և Իրանի ռազմանավերը մոտեցել էին իրար:
Չորեքշաբթի օրը ԱՄՆ հինգերորդ նավատորմի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական նավերը վտանգավոր մանևրեր են իրականացրել Պարսից ծոցում գտնվող մի քանի ռազմանավերի մոտ:
Նշվում է, որ իրանական նավերը մինչև ինը մետր մոտեցել են ամերիկյան նավերին: