Ամբողջ Ճապոնիայում հաստատվել է արտակարգ դրություն
Ճապոնիայի իշխանությունները ընդլայնել են արտակարգ դրությունը ողջ երկրում: Այս որոշումը կայացվել է կառավարության նիստում: Կարանտինի ավարտի ամսաթիվը մնում է նույնը՝ մայիսի 6-ը: Այս մասին գրում է Euronews-ը։
Վարչապետ Շինձո Աբեի խոսքով, հիմնական խնդիրն է կանխել մարդկանց մեծ հոսքերն այսպես կոչված ոսկե շաբաթվա ընթացքում, երբ անընդմեջ մի քանի արձակուրդներ են հաջորդում ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին:
Ճապոնիայի յոթ պրեֆեկտուրաներում, ներառյալ մայրաքաղաքում, կառավարությունն անցած շաբաթ հայտարարել էր արտակարգ դրության մասին: Որոշ այլ տարածաշրջաններ ինքնուրույն ներդրել էին նմանատիպ միջոցառումներ:
Ճապոնիան երկար ժամանակ մնաց միակ G-7 երկիրը, որտեղ կարանտին չկար: Այնուամենայնիվ, վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի դեպքերի թիվը սկսեց արագորեն աճել և այժմ գերազանցում է 8600 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները