ՆԱՏՕ-ի գեներալն Իտալիային նախազգուշացնում է «ռուսական վնասակար ազդեցության մասին»
ՆԱՏՕ-ն անհանգստացած է «Իտալիայում Ռուսաստանի գործողություններով»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Corriere della Sera-ին տված հարցազրույցում ասել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, ամերիկացի գեներալ Թոդ Վոլթերսը:
Նա նշել է, որ դաշինքն «ուշադիր վերահսկում է» ռուսների տեղաշարժը Ապենիններում, և որ Իտալիայի իշխանությունները նույնպես պետք է մեծ ուշադրություն դարձնեն այս իրավիճակին, որպեսզի կանխեն «Ռուսաստանի վնասակար ազդեցությունը»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի պայմանավորվածությունների շրջանակներում, 2020 թվականի մարտին Իտալիա են ժամանել ռուս զինվորական բժիշկներ, ովքեր աշխատում են Բերգամոյի դաշտային հիվանդանոցում և ախտահանում այս քաղաքի փողոցներն ու շենքերը: Նրանք իրենց հետ բերել են նաև թոքերի արհեստական օդափոխիչներ և բժշկական դիմակներ:
Ինչպես գրում է Regnum-ը, Իտալիայում կան մի քանի տասնյակ ԱՄՆ ռազմական բազաներ:
Ապրիլի 16-ի տվյալների համաձայն, Իտալիայում 22170 մարդ մահացել է կորոնավիրուսային թոքաբորբից։ Երկրում ընդհանուր վարակվել է մոտ 169 հազար մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին