
Վրաստանի 13 հոգևորական հրաժարվել է Զատկական արարողություն անցկացնելուց
Վրաստանի 13 հոգևորականներ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ հրաժարվում են Զատկին նվիրված հոգևոր արարողությունների մասնակցել, քանի որ մարդկանց առողջությունն ու կյանքն այլընտրանք չունի: Այս մասին գրում է aliq.ge-ն։
«Սա չի նշանակում, որ մենք ընդհանրապես հրաժարվում ենք հոգևոր ծառայություն մատուցել, սակայն հենց մարդն է Աստվածային արարողության օղակը, այդ իսկ պատճառով եկեղեցու գլխավոր առաքելությունն է խնայել Աստծո կողմից արարած այդ օղակը», -ասված է հոգևորականների համատեղ ուղերձում:
Ըստ աղբյուրի, չնայած վարակաբանների կտրուկ զգուշացումներին ու հորդորներին, կառավարության արգելքներին ու սահմանափակող միջոցներին, Վրաստանի ուղղափառ եկեղեցին չի հրաժարվել Զատկի տոնի մասսայական միջոցառումներից:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին