Դատավոր Աննա Դանիբեկյանը կրկին արձակուրդ է վերցրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 8-ին ժամը 13։00-ին։ Panorama.am-ին այս մասին հայտնեցին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից։
Ստացվում է, որ հաջորդ նիստը, չնայած խափանման միջոցը փոխելու վերաբերյալ փաստաբանների ներկայացրած երկու տարբեր միջնորդությունների, որոնք պետք է քննվեն անհապաղ, կկայանա ավելի քան 20 օր անց։
Պատճառը, ինչպես հայտնեցին աշխատակազմի այն է, որ դատավոր Դանիբեկյանն այդ ընթացքում արձակուրդ է վերցնելու։
«Ապրիլի 20-ից մինչև մայիսի 7-ը դատավորը կլինի հերթական արձակուրդում»,-ասացին աշխատակազմից։
Հիշեցնենք, որ այս գործով վերջին անգամ նիստ է նշանակվել մարտի 17-ին, որը դատավորի վատառողջ լինելու պատճառով չի կայացել։ Դատավոր Աննա Դանիբեկլյանը մարտի 13-ից անաշխատունակության թերթիկ է վերցրել, աշխատանքի վերադարձել է միայն այսօր։ Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ վերջին դատական նիստը տեղի է ունեցել ս․թ․ մարտի 10-ին։
Իսկ մարտի 17-ին դատարանը պետք է քններ Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը։ Սակայն մինչ օրս դատական նիստ չի եղել։ Մարտի 17-ին Փաստաբանական թիմը պատրաստվում էր ներկայացնել Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։
Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվել է մակագրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը այլ դատավորի։
Ի պատասխան Ռ․ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի դիմումի՝ դատարանից հիշեցրել են, որ սույն քրեական գործը գտնվում է դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում։ Պաշտպանական կողմը գրություններով դիմել է ՄԻՊ-ին և ԲԴԽ-ին՝ բարձրացնելով երկրում առկա կորոնավիրուսային վարակով պաիմանավորված՝ Ռոբերտ Քոչարյանի ռիսկային գոտում գտնվելու հարցը։
ՄԻՊ-ը համակարծիք է եղել, որ բարձրացված հարցը ոչ լիարժեք իրավակարգավորումների արդյունք է և համապատասխան գրությունով դիմել է ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը պարզելու համար: Փաստաբանների կողմից նաև մի շարք հայցադիմումներ են ներկայացվել՝ պահանջելով կանխել իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես՝ անմարդկային վերաբերմունքը և խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր աշխատանքի է եկել
- Գևորգ Կոստանյանը՝ Քոչարյանի գործի մասին. Չի կարող արդարադատությունը բախտի քմահաճույքին մնալ
- Ամենայն Հայոց Կաթողիկոս. Կարևոր ենք համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը
- Վիկտոր Սողոմոնյան. Նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղակի վտանգ է սպառնում
- Ալումյան. Դատարանի նախագահը կամ անտեղյակ է, կամ միտումնավոր օրենք է խախտում
- Արա Ղազարյան. ԵԽ Խոշտանգումների Կոմիտեն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորում փակ հաստատություններում գտնվողների նկատմամբ
- Արամ Վարդևանյան. Պետք է սեղմ ժամկետում վերանայել կալանավորումներն ու կիրառել գրավ
- Ալումյան. Լուրջ կասկածներ ունենք, որ նիստը հետաձգվեց՝ երաշխավորների ներկայությունը դատական նիստին ահնար դարձնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան