Փոխնախարար. ԱԻՆ համակարգում 5 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով
«ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ստացվել է 1107 ահազանգ կորոնավիրուսով պայմանավորված, որից 609-ը կորոնավիրուսի վարակի վերաբերյալ, 498 զանգ՝ քաղաքացիների բարձր ջերմության վերաբերյալ, հոգեբական աջակցության է ցուցաբերվել 411 քաղաքացու»,- ասուլիսում տվյալները ներկայացրեց արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, օպերատիվ շտաբի պետ Արմեն Հարությունյանը։
Նա հայտնեց, որ շտապօգնության ֆելդշերական բրիգադները կատարել են 32 երթ, 101 կոնտակավոր է տեղափոխվել, 7 հիվանդ։ Ընդհանուր առմամբ, ԱԻՆ տրանսպորտային միջոցներով՝ ավտոբոս, միկրոավտոբուս, տեղափոխվել է 855 կոնտակտավոր, որից 28-ին տեղափոխել են երեկ Նորաշեն համայնքից։
Ա.Հարությունյանի խոսքով, ԱԻՆ կողմից կատարվում են հանրային տարածքներում վարակազերծման աշխատանքներ. այս ընթացքում 7376 վարակազերծման աշխատանքներ են կատարվել։
ԱԻՆ փոխնախարարն ասաց, որ մինչ այս պահը ԱԻՆ ողջ համակարգում ունեցել են վարակման 5 դեպք, 3-ը այս պահին բուժվում են, 2-ն արդեն ապաքինվել են արդեն, կոնտակտավոր ծառայակիցներ՝ 42 աշխատակիցներ, մեկուսացման մեջ են։
Նա նշեց, որ իրենց աշխատակիցներն օրական երեք անգամ բուժզննում են անցում, ջերմաչափվում են։ Ա. Հարությունյանն ասաց, որ նախարարի հանձնարարությամբ և նախարարի հրամանով բոլոր այն աշխատակիցները, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարում հատկապես ցուցաբերել են նախաձեռնողականություն, կատարել են իրենց գործառույթներից ավելի գործառույթներ, ովքեր երբեմն ծառայել են առանց հանգստի, անխտիր պարգևատրվում են։ Արդեն ունեն պարգևատրվածներ։
ԱԻՆ փոխնախարարի ներկայացմամբ, ի տարբերություն նախորդ տարվա առաջին եռամսյակի, այս տարվա առաջին եռամսյակում արտակարգ դեպքերն աճել են 190 –ով. 2020 թ. առաջին եռամսյակում 3621 արտակարգ դեպք է արձանագրվել։
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՆ-ը սկսել աշխատել փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային տարբերակով
- ԱԻՆ-ը 527 հանրային տարածք է վարակազերծել
- 178 ուղևորներ ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր
- ԱԻՆ փրկարար կանայք
- ԱԻՆ ավտոբուսներով քաղաքացիները մեկուսացման վայրեր են տեղափոխվել
- ԱԻՆ-ը վարակազերծման աշխատանքներ է իրականացրել 475 հանրային վայրերում
- ԱԻՆ-ը Երևանում 49 սուպերմարկետ է վարակազերծել
- Պարետի որոշմամբ ԱԻՆ-ը մասնակցելու է բնակչության տեղաշարժի վերահսկմանը