Չնայած կորոնավիրուսին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն ընթացքի մեջ է. Զախարովա
Չնայած կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակին, Ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Այս մասին ապրիլի 17-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Իսկապես, չնայած կորոնավիրուսին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են», - ասել է Զախարովան:
Նա հիշեցրել է, որ վերջերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել հայ և ադրբեջանցի գործընկերներ՝ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ, վերանայել են հարցեր` կապված արցախյան կոնֆլիկտի հետ:
«Կողմերի հետ կանոնավոր շփումներին աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը»,- հիշեցրել է Զախարովան:
Նա նաև ընդգծել է, որ հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել կորոնավիրուսային վարակի թեմային և դրա ազդեցությունը բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև քննարկվել են ղարաբաղյան կարգավորման որոշ հարցեր՝ սահմանային իրավիճակի և շփման գծում տիրող վիճակի վերաբերյալ:
Մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել ԵԱՀԿ պաշտոնական կայքում, ուղղորդել է Զախարովան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան