Այս պահի դրությամբ վարակի տարածումը շարունակում է մնալ կառավարելի. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վիճակին և հետագա քայլերին:
Նրա խոսքով՝ 2020 թվականի մարտի 16-ից ՀՀ-ում արտակարգ դրություն է հայտարարված՝ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով: Արտակարգ դրության ժամկետը լրանում էր ապրիլի 14-ին, սակայն, ըստ նրա, ստիպված եղան ևս մեկ ամսով երկարացնել այն, որովհետև ցավոք ճգնաժամը հաղթահարված չէ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:
«Հայաստանում ունեցել ենք կորոնավիրուսի 1201 հաստատված դեպք, 402 առողջացած, և ցավոք սրտի՝ մահվան 19 դեպք: Կորոնավիրուսից մահացած մեր հայրենակիցների միջին տարիքը 73.8 է: Բոլոր մահացած պացիենտներն ունեցել են ուղեկցող ծանր հիվանդություններ. այդ թվում՝ քաղցկեղ, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություններ»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ապրիլի 17-ի դրությամբ հիվանդանոցներում կորոնավիրուսից բուժվում է 780 հոգի, մեկուսացման մեջ են գտնվում շուրջ 1700 քաղաքացիներ, ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվել 2647 մարդու համար:
«Ու չնայած այս տագնապալի թվերին, հարկ եմ համարում ընդգծել, որ մեր առողջապահական և պետական կառավարման համակարգի ջանքերի բերումով վարակի տարածումն այս պահի դրությամբ շարունակում է մնալ կառավարելի: Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծավալված հիվանդանոցային տեղերի մոտավորապես կեսը այս ընթացքում գրեթե միշտ թափուր է եղել:
Սա համաճարակի կառավարման ամենակարևոր ցուցանիշներից է, որովհետեւ բազմաթիվ զարգացած երկրներում արձանագրվեցին դեպքեր, երբ վարակված և բուժման կարիք ունեցող քաղաքացիների համար տեղ չէր գտնվում հիվանդանոցներում»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետը նաև անդրադարձավ Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային 13 միջոցառումներին, միաժամանակ տեղեկացրեց, որ այլ միջոցառումներ ևս ծրագրվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին