Ֆրանսիական նավատորմում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 940 նավաստի
Ֆրանսիական ավիակիրների խմբավորումում, որի մեջ մտնում է ֆրանսիական նավատորմի խոշորագույն Չարլզ դե Գոլ ավիակիրը, կորոնավիրուսով վարակված անձնակազմի անդամների թիվը մոտենում է հազարի և կարող է աճել:
Ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, նախկինում հաղորդվում էր, որ կորոնավիրուսը հայտնաբերվել է 668 նավաստու մոտ:
Ներկայում նավը գտնվում է Թուլոնի նավահանգստում, նավաստիների մի մասը հոսպիտալացվել է, մնացածը ռազմածովային բազայի կարանտինում են:
«Ավիակիրների խմբի 2300 նավաստի թեստավորվել է Թուլոն վերադառնալիս: 940-ի արդյունքները եղել են դրական, 645-ը` բացասական, իսկ մնացածինը դեռ հայտնի չեն», - ասվում է Ֆրանսիայի Սենատի կոմյունիկեում՝ Զինված ուժերի բժշկական ծառայության ղեկավարի՝ Մերիլին Ժիգ Ժեներոյի հայտարարության համաձայն:
Նշվում է, որ ավիակիրի վրա առկա են ախտանիշներով 500 նավաստի, 20-ը հոսպիտալացվել են, ութը թթվածին են ստանում, մեկը գտնվում է ինտենսիվ թերապիայի մեջ: Անձնակազմի այն անդամները, որոնց թեստավորումները բացասական են, երկու շաբաթ կարանտինացվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան