ՈւԵՖԱ-ն նախատեսում է սկսել Եվրոպայի գավաթի նոր մրցաշրջանը հոկտեմբերին
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈՒԵՖԱ, նախատեսում է Եվրոպայի գավաթի նոր մրցաշրջանը սկսել 2020 թվականի հոկտեմբերին: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ՈՒԵՖԱ-ի պլանների համաձայն, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրը պետք է կայանա հոկտեմբերի 20-21-ը:
Նույն շաբաթ կազմակերպությունը մտադիր է անցկացնել Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրը. երկրորդ կարևորագույն ակումբային մրցաշարի մեկնարկը նախատեսված է հոկտեմբերի 23-ին:
Միևնույն ժամանակ, Sport.es-ի հաղորդմամբ, ազգային բոլոր առաջնությունները, որոնք դադարեցվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով, պետք է ավարտվեն մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը:
Հիշեցնենք, որ Եվրոպայում անցկացվող գրեթե բոլոր ֆուտբոլային մրցաշարերն անժամկետ դադար էին վերցրել:
Հարակից հրապարակումներ`
- ՈՒԵՖԱ-ն կարող է արգելք դնել Եվրագավաթի խաղերի մասնակցության հարցում. Gazeta.ru
- «ՈՒԵՖԱ»-ն առաջնության վերսկսման տարբերակներ է քննարկում
- ՈՒԵՖԱ-ն կդադարեցնի Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի խաղերը