«Իրատես». Փաշինյանը քիչ-քիչ կորցնում է իրավիճակի վերահսկողությունը
«Իրատես» թերթը գրում է. «պատային վիճակում գտնվող Նիկոլ Փաշինյանը քիչ-քիչ կորցնում է իրավիճակի վերահսկողությունը: Մարզերում իրավիճակը կատաստրոֆիկ է` մարդիկ այլևս չեն կարողանում գոյատևել, օրվա հացի խնդիրը կարող է ամեն վայրկյան տնտեսական կոլապսի, սոցիալական բունտի վերածվել և ինչ-որ պահի պայթել: Կորոնավիրուսի տարածումը դեռ չի հասել պիկին, Փաշինյանի «գյուտը», թե «ջարդել ենք կորոնավիրուսի ողնաշարը», արտակարգ ռեժիմին լուրջ չվերաբերվելու հիմք է դարձել. փողոցները լի են մարդկանցով, ինչն էլ վարակի երկրորդ հուժկու ալիք է առաջացնելու, ինչին այս իշխանությունները դիմակայել անկարող են:
Իսկ արտակարգ ռեժիմի ավարտից հետո, Փաշինյանն ստիպված է կլինի շարունակել ՍԴ անդամներին «նվիրված» հանրաքվեի քարոզարշավը, ինչը ամենասուրն է այս ողջ պատմության մեջ, քանզի պնդում կա, որ հանրաքվեն դառնալու է այս իշխանությունների գերեզմանափորը, ու նաև այդ պատճառով է Փաշինյանը նոր «կինո» ու խաչակրաց արշավանք սկսել հայ առաքելակամ եկեղեցու և Վեհափառի դեմ, որպեսզի «պողոսները» տեսարանների պակաս չունենան»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան